Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են

«Փաստը» գրում է.«ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ելույթները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ ինչ-որ իմաստով վարչապետի օգտագործած բառապաշարը հարիր չէ երկրի ղեկավարին, առավել ևս՝ երկրի թիվ մեկ ամբիոնից:

Հասկանալի է, որ կառավարության ղեկավարը ցանկանում է որոշակի տեսանկյունից կրեատիվ երևալ, բայց ինչ-որ համեմատականներ է տանում, անեկդոտներ և «զրիցներ» է պատմում, որոնք լիովին հազիվ տեղավորվում են շարքային ֆեյսբուքյան «քոմենթչու» մակարդակում։

Վարչապետն ուղղակի պարտավոր է հասկանալ, որ ինքը, ուզի, թե չուզի, երկրի փաստացի ղեկավարն է, և իր ամեն մի խոսքը պետք է չափված, ձևված և փաստարկված լինի:

Վարչապետի խոսքին հետևում է երկրի ողջ բնակչությունը, և այն պետք է օրինակ ծառայի քաղաքացիների համար, այլ ոչ թե օդում կախված լուրերի մակարդակի լինի:

Մյուս խնդիրը ԱԺ ամբիոնից վարչապետի արած արտահայտությունների բնույթին է վերաբերում, որոնք իրենց մեջ ատելության տարրեր են պարունակում: Ու նորից՝ նույն ոճով՝ «կպառկըցնենք ասֆալտին, կտանք պատերին»:

Մի՞թե Փաշինյանը չի գիտակցում, որ պարբերաբար այսպիսի հայտարարություններ անելով՝ ատելության նոր դոզա է սրսկում հասարակության ներսում, երբ հանրությունն առանց այն էլ պառակտված վիճակում է գտնվում:

Բացի այդ, իրեն այսպիսի արտահայտություններ թույլ տալով՝ Փաշինյանը ավելի է ընկնում ժողովրդի աչքից:

Վարչապետի ելույթի հետ կապված հաջորդ պրոբլեմատիկ հարցը վերաբերում է թալանի հետ կապված նրա հայտարարությանը, որն, ըստ էության, նշանակում է, թե վարչապետը հայտնում է ինչ-որ անձանց կողմից կատարված հանցանքի (հանցանքների) մասին և դրա մասին այնպես է հայտարարում, կարծես թե արդեն հաստատված փաստ է:

Այնինչ վարչապետը ինչ-որ մեկի մեղավորության մասին ԱԺ ամբիոնից ուղղակի առանց հիմնավորման իրավունք չունի հայտարարել, դա իրավապահ մարմինների գործն է, նրանք պետք է քննեն և պարզեն, թե կա՞ արդյոք մեղավորության մասնաբաժին, թե՞ ոչ:

Նույնիսկ երբ քրեական գործեր են հարուցվում, և իրավապահ մարմինները դրանց մասին տեսանյութեր են ներկայացնում, վերջում նշում են, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բայց վարչապետի ելույթներից տպավորություն է ստացվում, թե վերջինս իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ով է մեղավոր և ով՝ ոչ:

Եվ պատահական չէ, որ մամուլում բազմիցս նշվել է, որ այսպիսի գործելակերպով ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե վարչապետն այդպիսի հայտարարություններով ճնշումներ է գործադրում իրավապահ և դատական համակարգերի վրա:

Մյուս հարցն էլ այն է, որ երբ հանցանք կա գործված, ապա ինչո՞ւ է վարչապետը դրա մասին հիշում այն ժամանակ, երբ իրեն ձեռնտու է, այսինքն՝ այն ժամանակ, երբ առերևույթ «հանցանք» կատարած անձինք իշխանություններին անհաճո հայտարարություններ են անում կամ ուղղակի քննադատում «ամենաանսխալական», «ամենաանթերի» իշխանությանը:

Եվ արդյունքում տպավորություն է առաջանում, որ դրանից հետո է միայն «պարզվում», որ նրանք թալանչի են եղել, կոռուպցիոներ են եղել, իշխանություն են յուրացրել, մի խոսքով՝ գործել են աշխարհի ամենամեծ մեղքերը:

Իսկ եթե այդպես է եղել, ու վարչապետն իմացել է դրա մասին, ապա ինչո՞ւ է թաքցրել: Ինչո՞ւ իրավապահներն ավելի վաղ ընթացք չեն տվել այդ գործերին:

Ստացվում է, որ այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ովքեր իշխանության կողմնակիցներն են կամ չեզոք են, նրանք դառնում են մաքուր և սպիտակ, իսկ նրանք, որոնք քննադատում են իշխանություններին կամ հայտնում են դիրքորոշում, որը չի համապատասխանում իշխանական պատկերացումներին, նրանք հանցագործներ են ու խանգարում են երկրի առաջընթացին:

Տպավորություն է ստեղծվում, որ ելնելով իր լրագրողական ու ընդդիմադիր պատգամավորական փորձից՝ վարչապետը փորձում է իր ելույթը համեմել սենսացիաներով, մեծ աղմուկ առաջացնել լրատվական դաշտում, բորբոքել մարդկանց կրքերը, սակայն արդյունքում անհասկանալի հայտարարություններ է անում՝ առանց հարգելու մարդկանց և նրանց անմեղության կանխավարկածը:

Դրան գումարած՝ անընդունելի բառապաշարն ու ոճը:

Ի վերջո, եթե նույնիսկ ինչ-որ հարցերում Փաշինյանն իրավացի է (այդպես էլ կարող է լինել), հենց միայն այդ ոճաբանությունն ու բառապաշարն արդեն իսկ բացարձակ մերժելի են:

Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ ինքը այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, ինքը երկիր է ներկայացնում, երկիր է կառավարում, և իր ելույթները լսում են ոչ միայն մեր երկրի ներսում, այլև դրսում:

Ուստի, եթե վարչապետը չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց իր կերպարը հանրության մոտ ասոցացվի պոպուլիզմի և անլրջության հետ, ապա պետք է լուրջ մտածի այս հարցի կապակցությամբ և հետևություններ անի, քանի որ պատմությունը ցույց է տալիս, թե ինչքան արագ պոպուլիստ գործիչները հայտնվում են երկրի ղեկին, այդքան արագ էլ հեռանում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am