Առջեւում պատերազմն է

Իշխանության եւ Բարգավաճ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները սրվել են: Լարվածությունն առաջ եկավ երկու օր առաջ, երբ օրակարգ բերվեց ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականների մասին հայտնի նախագիծը: Իմքայլականները բավական չէ չընդունեցին այն նիստերի օրակարգ, այլ ԱԺ հայտարարությունների ժամը եւ ընդհանրապես ամբողջ օրը նվիրեցին ԲՀԿ-ի բմբուլները քամուն տալուն: Սեքսի ու սեռականության մասին ելույթներ, թաքնված գեյ լինելու մասին մեղադրանքներ. ահա այն ամենը, ինչը ծնվեց նրանց վառ երեւակայությունում՝ առ Գեւորգ Պետրոսյանը: Փառքի հետ էլ ապտակներ հասցրեցին ԲՀԿ-ին:

Սա բավական չէր, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ սկսված գրոհը շարունակեց վարչապետ Ննիկոլ Փաշինյանը: Առիթը ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի հայտարարություններն էին քրեական ենթամշակույթը կրողների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին: Ղուկասյանն ասել էր, որ նրանք մեր հասարակության ամենախելոք խավն են: Նիկոլ Փաշինյանին այդ հայտարարությունը այն աստիճան էր վրդովվեցրել, որ նա հերթական անգամ հիշեցրեց ու սպառնաց իր սիրելի պատժիչ մեթոդով, խոստացավ ասֆալտին փռել բոլոր նրանց, ովքեր կպաշտպանեն ու կոմպրոմիսի կգնան այդ շերտերի հետ: Բայց սա ամենը չէր, նա բացահայտ մեղադրանքներ ուղղեց Ղուկասյանին՝ ասելով, որ Գյումրիի կեսը թալանել է իր քաղաքապետության ժամանակ: Սակայն մեկ օր հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն նահանջելու մտադրություն չունի, իսկ Վարդան Ղուկասյանն էլ չի վախենում ծեփվելուց: «Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ, որ ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց վախենամ, վախենում եմ միայն Աստծու ահեղ դատաստանից»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հայտարարեց Վարդան Ղուկասյանը .«Ինչ-որ սխալ բան չեմ ասել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն իրավունք ունի հայտնել, զգում եմ՝ կարծիքներին արտահայտվելուն բռնանում են մանավանդ հանրապետության առաջին համարի կողմից»:

Ավելին՝ Ղուկասյանն անցավ հակահարձակման եւ հայտարարեց, որ Գյումրին ոչ թե ինքն է թալանել, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եղբայր ու հենարան ՀՀՇ-ն:

«Գիտե՞ք դրա ապացույցը որն է. ոչ թե պարոն վարչապետն է հիմա առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել, այլ ես եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի և առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան, մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թ., երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Էնքան գումար էր եկել ՀՀ, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ ՀՀ-ն կկառուցվեր, 37 գործարան թալանվեց: Ինքը, որտեղից որ ծնվել է, նրանք ենք թալանել»:

Առճակատումը շարունակեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցներում կրկին մեղադրանքներ ուղղելով Ղուկասյանի նկատմամբ: Դիտարկմանը, որ եթե Ղուկասյանը հանցագործ է, ինչ գործ ունի ԱԺ-ում, Միրզոյանը հորդերեց հարցն ուղղել իրավապահներին:

Ակնհայտ է, որ իշխանություն-ԲՀԿ փոխհարաբերություններն այլ ընթացք են ստացել, քան նախկինում էին եւ վերջին օրերի առճակատումները հուշում են, որ պատերազմը դեռ առջեւում է:

Անի Սահակյան

դիտվել է 2711 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am