ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում: Ինչպես հաղորդում է ամերիկյան լրատվամիջոցները, Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատորն այս քայլին դիմել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո: Գրահամը կարծում է, որ պետք է «զերծ մնալ պատմությունը վերաշարադրելուց»: Նա օգտվել է Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ «վետոյի» իր իրավունքից: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Գրահամը Սենատի նիստի ընթացքում:
Մինչ այդ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) կոչ էր արել «ընդհանուր համաձայնությամբ» անհապաղ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սենատորն այս կոչով հանդես էր եկել Էրդողանի և Թրամփի համատեղ ասուլիսից մեկ ժամ անց: Ասուլիսի ընթացքում Էրդողանը քննադատել էր Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ նշելով, թե այդ քվեարկությունը «ցավ է պատճառել Թուրքիայի ժողովրդին»:
Սենատոր Մենենդեսը պարզ ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահին առ այն, որ թեպետ նրան ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփը, նա չի կարող շարունակել լռեցնելու իր քաղաքականությունը, որն ազդում է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների վրա:
«Ես խնդրում եմ, որ բանաձևը համաձայնեցվի, նախաբանը նույնպես և դրվի սեղանին առանց որևէ դեբատի»,-ասել էր Մենենդեսը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը