«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաների արդյունքում ինչ-որ հարցերում նախարարությունը վերանայե՞լ է իր մոտեցումները, ասենք՝ հայ առաքելական եկեղեցու պատմության մասով վերջնական որոշում կա՞․ հարցրինք ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին: «Ո՛չ։ Թե՛ ես, թե՛ պարոն Հարությունյանը արդեն քանիցս նշել ենք` չկա որոշում, կան քննարկումներ»:
Իսկ հայոց լեզվի-գրականության, պատմության դասավանդման նկատմամբ փոխվե՞լ է մոտեցումը։ «Ոչ, դա բուհերի ինքնավարության խնդիրն է, եւ եթե մեր դպրոցը չի կարողանում տալ այն կարեւոր գիտելիքները` հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության մասով, դա առանձին խոսակցություն է։ Այս հարցում եւս պատրաստ ենք բազմակողմանի քննարկման, այնուհանդերձ, արձանագրենք, որ այն, ինչ սովորեցնում ենք մենք բուհերում, բացառապես հանրակրթության շրջանակներում լուծելու խնդիր է, բայց, միեւնույն է` պատրաստ ենք քննարկման»:
Նահանջ, այսպես ասած` «զադնի» կդնե՞ք այս 2 հարցում։ «Նայած որ հարցում` ինչ պատճառաբանությամբ։
Օրենքը կդրվի հանրային քննարկման, կփորձենք հասկանալ՝ եթե խնդիրները հստակ դրվեն, մեթոդաբանությունը նույնպես կհստակվի»: Ասում են՝ սա գլոբալիստների պահանջն է՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածներիդ` ազգային արժեքները, պահպանողականությունը ոչնչացնելը։ «Ինքներդ էլ կարող եք նկատել, որ այդ գնահատականներն առկա են մարգինալ խմբերում եւ տարբեր հրահրումների արդյունքում բարձրացված աղմուկ են։ Այդ «մտահոգությունները», որոնք այսպես հախուռն բարձրացվում են, օրենքի հիմքում ընդհանրապես չկան»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը