Ինչպե՞ս կարող ես հաջողակ դառնալ… Ռուբեն Վարդանյան

Ես կարծում եմ, որ չափազանց վճռորոշ է լինել ավելի ռիսկային, լայնախոհ ու հավատով լի՝ պայծառ ապագայի նկատմամբ. ասել է բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը OneArmenia (onearmenia.org) նախագծի շրջանակներում տված իր վիդեոհարցազրույցի ժամանակ: «Մեր հիմնական խնդիրն է՝ մարդկանց մտածողությունը փոխել՝ անկախ նրանից, թե մարդն ապրում է այստեղ կամ չի ապրում, բայց իրեն հայ է զգում: Մեր առաջին խնդիրն է՝ փոխել վերաբերմունքը՝ գոյատևումից դեպի բարգավաճում անցնելու համար: Շատ կարևոր է, որ մենք դառնում ենք ավելի ռիսկային, լայնախոհ, հավատով լի՝ պայծառ ապագայի նկատմամբ: Երկրորդ՝ ես ուզում եմ ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է, որ մարդիկ կարող են հավատալ՝ անկախ իրենց առաջ ծառացած տարբեր մակարդակների խնդիրներից, որ դու կարող ես հավատալ, որ կարող ես փոխել քո կյանքը, քեզ շրջապատող կյանքը, ու ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել, եթե դու հավատում ես, որ ունես ճշմարիտ գաղափարներ, ճշմարիտ տեսլական»,- ասում է Ռուբեն Վարդանյանը: Հայկական սփյուռքի մասին խոսելիս՝ գործարարը նկատում է, որ հայկական սփյուռքը ներդրումներ էր կատարում՝ առանց հետ նայելու, թե դրանք տրամադրություն, գիտակցություն փոխո՞ւմ են, թե՞ ոչ, կամ պարզապես բարեգործություն են կատարում: «Սփյուռքը կարիք ունի ավելի խելացի ներդրումային գործիքների»,- կարծում է վերջինս: Խոսելով Հայաստանի զարգացման հեռանկարների մասին՝ գործարարը նկատում է, որ զբոսաշրջությունը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանի պես փոքր երկրին, ու այն կարող է փոխակերպումների բանալի լինել Հայաստանի համար: Խորհուրդ սկսնակ ձեռներեցներին «Առաջին հերթին՝ նրանք պետք է պատրաստ լինեն ձախողումներին ու չվախենան անկումներից: Դու միշտ էլ ռիսկի ես դիմում՝ ինչ էլ որ անես՝ լինի դա մեկ վայրից մյուս վայրը տեղափոխվե՞լ, թե՞ ինչ-որ նոր բանի ձեռնամուխ լինել: Դու միշտ ռիսկի ես դիմում ձախողվել ու նորից սկսել: Երկրորդ՝ կարծում եմ, որ մարդիկ հաճախ պատճառներ են բերում՝ ասելու, թե ինչու է ինչ-որ բան անելն անհնար` իրենց համոզելու համար, թե ինչու նրանք ինչ-որ բան չեն կարող անել: Դժբախտաբար, բազմաթիվ մարդիկ չեն ցանկանում ռիսկի դիմել ու ուզում են փաստարկներ բերել, թե ինչու են նստած ու ոչինչ չեն անում: Դա հայկական պահվածք չէ, դա բոլոր ազգերին է բնորոշ»,- ասում է Ռուբեն Վարդանյանը: Իմաստուն խոսքեր «Ինչպե՞ս կարող ես հաջողակ դառնալ… Քո ուժեղ և թույլ կողմերի գիտակցմամբ, հարկավոր է ճիշտ օգտագործել ժամանակն ու ռեսուրսները: Լինես հետևողական ու համբերատար, քանի որ հաջողակ լինելը մեծ ջանքեր, ցավ, տառապանք է պահանջում, քանզի դու երազանքներ ունես: Առաջին՝ դու պետք է ունենաս երազանքներ, երկրորդ՝ ունենաս մարդիկ, ովքեր կհավատան քեզ ու կհետևեն քեզ: Ու դու պետք է լինես հաստատուն»,- ասում է բարերարը: Թարգմանությունը՝ 168.am-ի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am