Բանակցությունների մասին այս պահին խոսք լինել չի կարող. Շարմազանով

Քանի դեռ փոխհրաձգությունը շարունակվում է, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, որեւէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը շփման գծում, քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր։ «Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ՝ վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ ժողովրդի դեմ»,- նշել է Շարմազանովը։ Նրա խոսքով, այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, քանի դեռ գնում են մարտական գործողություններ, Ադրբեջանը խախտում է թե հրադադարի պայմանագիրը, թե Մոսկվայում ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը։ «Հայաստանը մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, որեւէ մեկը Առանց Ստեփանակերտի չի կարող լուծել հարցը»,- նշել է նա։ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին Շարմազանովը պատասխանել է. «Կգա ժամանակը, կասենք։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք։ Ուզի Ադրբեջանը, չուզի, ուզի Թուրքիան, թե չուզի, պայքարը ԼՂ ժողովուրդը սկսել է անկախության համար, եւ Հայաստանը սատարելու է նրանց արդար պահանջին»։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am