Օսկանյա՞նն է մոռացել, թե մենք

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջապես հայտարարեց նոր կուսակցության մասին, որը ստեղծվում է «Համախմբում» անվանումով: Այս կուսակցությունը հանրային հետաքրքրություն է ներկայացնելու մի գործոնի՝ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, որը դե յուրե կապ չունի կուսակցության հետ, սակայն դե ֆակտո ընկալվում է որպես այդ կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ավելին, կուսակցության նախաձեռնող խմբի կորիզը պրոքոչարյանական անհատականություններ են։Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը («Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, Էլինար Վարդանյանը(ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ստեփան Մարգարյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Բոզոյանը եւ այլք: Այս համատեքստում Վարդան Օսկանյանի մեկնաբանություններից հետո կարելի է ասել, որ Քոչարյանը լուրջ հայտ է ներկայացնում եւ չի պատրաստվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես Արցախի համար անկայուն իրավիճակում համախմբվել իշխանությունների շուրջ։Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Մենք մտադիր ենք մասնակցել մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին և իշխանություն ձևավորել»։ Հարցին՝ արտաքին մարտահրավերների ժամանակ իրենց կուսակցությունը, ինչպես ՀԱԿ-ը, իշխանության շուրջ համախմբվելո՞ւ է, Օսկանյանը պատասխանել է. «Չեմ պատրաստվում մեկնաբանել մյուս կուսակցությունների արարքը»։ Դրա փոխարեն Օսկանյանը վստահեցրել է, որ իրենք հերթական կուսակցություն չեն լինելու․ «Մենք գտնում ենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու, այդ ընտրություններով որոշվելու է մեր երկրի ապագան, դրա համար էլ մենք գտնում ենք , որ առանձին-առանձին քաղաքական ուժերը, ովքեր նույն նպատակն են դրել իրենց առջև և մեծ դժվարություն կունենան արդյունքների հասնելու, մենք փորձելու ենք միասին ճանապարհ անցել: Մենք կոչ ենք անում նաև ժողովրդին համախմբվել քաղաքական ուժերի շուրջ», ասել է նա ու վստահեցրել, որ անկաշկանդ քննադատելու են բոլոր հարցերում։Հասկանալի է, որ Օսկանյանն, ինչպես նախկինում ձեւավորված մյուս նորաթուխ ուժերի դեպքում է եղել, ձգտելու էր նորաստեղծ կուսակցությունը ներկայացնել հնարավորինս գեղեցիկ կարգախոսներով, գաղափարներով, սակայն, որ Օսկանյանը կդրսեւորեր քաղաքական անմեղսունակություն, սա քչերը կսպասեին։ Անդրադառնալով ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքին, որ եթե Օսկանյանը խոսում է 20 տարի շարունակ կեղծված ընտրությունների մասին, ուրեմն ինքն էլ կեղծված նախարար է եղել․«Ես Շարմազանովի ասածի էությունը չհասկացա: Եթե նա ենթադրում է, որ տասը-քսան տարի Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել, ուրեմն ինքն այլ մոլորակում է ապրում: Երբ խախտում է լինում, թեկուզ` տասը ձայն, նշանակում է, որ տասը ձայնով շեղվել է արդյունքից, ուրեմն չի արտահայտել իսկական էությունը, ուրեմն ընտրությունը կեղծվել է»,- ասել է նա: Դիտարկմանը, թե ստացվում է` Ձեր իշխանության օրոք ընտրությունները կեղծվել են, Օսկանյանը պատասխանեց. «Իմ իշխանության ժամանակ էլ եղել է, որ ես բարձրաձայնել եմ, որ ընտրություններում եղել են լուրջ խախտումներ, իսկ եթե կա խախտում, և արդյունքը չի արտահայտում ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է: Եթե խախտում է եղել ընտրություններում, ուրեմն ընտրությունը կեղծվել է, և մենք դրա դեմ պետք է պայքարենք»: Որեւէ մեկը սակայն չի հիշում, որ Օսկանյանը ընտրությունների կեղծված լինելու մասին որեւէ հայտարարություն արած լինի, երբ ԱԳ նախարար էր, ինչու այդ տվյալները չէր փոխանցում միջազգային կառույցներին, ավելին, ինչու էր համաձայնում կառավարել կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունում։ Այս հարցադրումներին Օսկանյանը ռեալ պատասխան չուներ։ Անի Սահակյան

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am