Փաշինյանը փորձում էր ԿԳՄՍՆ շենքի դիմաց հավաքված երիտասարդներին ծուղակը գցել.Կոնստանտին Տեր-Նակալյան (video)

Նստացույց իրականացնող երիտասարդների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրականում հրաժարական պահանջում են շատերը և եթե մենք նայենք նախարարի պաշտոնավարման ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ունենք ԿԳՄՍ նախարար, ով պաշտոնը ստանձնելուց հետո հարձակվեց «ԱՅԲ» հիմնադրամի վրա, ուսուցչի հետ խոսելիս փորձեց ինքնահաստատվել, էլ չասենք վերջին սկանդալային իրադարձությունների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ, ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը:
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր այն ծրագրերը, որոնք ունի նախարարը, չեն արտահայտում հայ հասարակության ցանկությունները, իսկ ով փորձում է դեմ արտահայտվել, պիտակավորում են՝ անվանելով հետադիմականներ, խավարամիտներ:
Ակտիվիստ Գոռ Սարգսյանի խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները, կարծես, միակարծիք են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, սակայն շատերը կաշկանդված են և չեն արտահայտվում. «Այնքան են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որ մարդիկ կաշկանդվում են արտահայտվել: Սա կուսակցական պրոցես չէ, սա կուսակցության քարոզ չէ: Մեր ինքնության պահպանման հարցն է դրված, մեծ հաշվով՝ սա տեսակի կռիվ է»,-ասել է ակտիվիստը:
Նրա դիտարկմամբ՝ եթե այսօր փողոցում հարցնեն մարդկանց, թե ինչպես են գնահատում Արայիկ Հարությունյանի գործունեությունը, մեծ մասը դրական գնահատական չի տա,քանի որ նախարարը ձախողել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտները. «Ես ,անգամ, մտածում եմ, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն՝ ֆուտբոլը քանի՞ հոգով են խաղում, նա չի կարողանա ճիշտ պատասխանել»:
«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գտնում է, որ այս գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մոտ էյֆորիկ թմբիրը մարում է ու քաղաքացիների ամենաակտիվ շերտն սկսում է ճիշտ հարցադրումներ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Խնդիրն անձերի մեջ չէ: Եթե այսօր ես էլ հայտարարեմ, որ տրանսգենդերի մասին ֆիլմ եմ նկարահանում, իմ դեմ էլ դուրս կգան գիտակից մարդիկ»,-ասել է Տեր-Նակալյանը:
Նա նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանը չէ, այլ՝ Կառավարությունը, եզակի ազնվության փայլատակում է. «Այստեղ մեկ այլ հարց էլ կա. Նիկոլ Փաշինյանը փորձում էր երիտասարդներին ծուղակը գցել: Նա ուզում է հանրության աչքին ցույց տալ, որ այս ակցիան հակահեղափոխական հերթական քայլն է: Նա փորձում է այս ֆոնին իր վարկանիշը բարձրացնել ու իր «փեշի տակ» պահել Արայիկ Հարությունյանին»,-նշել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամը:

դիտվել է 421 անգամ
Լրահոս
«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am