Հայերը Ստամբուլից թռչում են Նյու Յորք՝ մասնակցելու թուրքական քարոզչությանը

Զարմանալի է, թե ինչեր է անում Թուրքիայի կառավարությունը՝ Պոլսո հայ հոգևորականությանը և աշխարհիկ մարդկանց իր քարոզչական արշավում ընդգրկելու համար։

2019 թ. նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հաղորդակցության գրասենյակը ցուցահանդես է կազմակերպել Նյու Յորքում՝ ներկայացնելով Արևմտյան Հայաստանի (ներկայիս արևելյան Թուրքիա) Աղթամար կղզում, Վանա լճի ափին գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ոչ միայն Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը, այլ որքան էլ զարմանալի էր, մասնակցում էին մի շարք հայ ղեկավարներ, ինչպես նաև Ստամբուլից ժամանած քրիստոնյա այլ հոգևորականներ։ Մասնակիցների թվում էին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Պոլսո հոգևորական Շիրվան Միրզոյանը, Պոլսո Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Եսայի Դեմիրը, Ծնունդ Ս․ Աստվածածին եկեղեցու ատենապետ Մեսութ Օզդեմիրը, Պոլսո Գուզգունջուկի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ատենապետ Էդուարդ Այվազյանը, Պոլսո Սուրբ Գրոց միության Թուրքիայի մասնաճյուղի տնօրեն Թամար Քարասուն, «Լույս» երկշաբաթաթերթից Արամ Քուրանը, Պոլսո հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և նրա կինը, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքի հիմնադրամի ներկայացուցիչ Մորիս Լևին, Ասորական հնագույն եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիթ Սուշինը, Ամերիկյան հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը, և հայկական ու թուրքական համայնքների մի շարք ներկայացուցիչներ: Ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների Հայ Եկեղեցու հոգևորականներից որևէ մեկը չմասնակցեց Նյու Յորքում ցուցահանդեսի բացման արարողությանը:

Թեև հասկանալի է, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առկա լարված հարաբերությունները, Թուրքիայի կառավարությունը կցանկանար ԱՄՆ-ում քարոզարշավ իրականացնել՝ իր արատավորված կերպարի բարելավման նպատակով, սակայն առավել քան անընդունելի է հայ աշխարհիկ անձանց և հոգևորականության, ինչպես նաև ասորի ու հույն ղեկավարների մասնակցությունը։ Կարելի է արդարացնել Պոլսո ղեկավարների մասնակցությունը, հաշվի առնելով, որ նրանք պատանդ են կեղեքիչ թուրքական վարչակարգի ձեռքում։ Եպիսկոպոս Մաշալյանի դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր է, որ նա հոժարակամ է եկել, հաշվի առնելով, որ նա Թուրքիայում Հայոց պատրիարքի աթոռի համար դեկտեմբերին կայանալիք ընտրություններում երկու թեկնածուներից մեկն է։ Եպիսկոպոսը լավ գիտի, որ Թուրքիայի կառավարության ցանկությանն ընդդիմանալը կարող է նրա վրա շատ թանկ նստել, զրկվելով Պատրիարքարանի աթոռից։

Չնայած Էրդողանի կառավարության խիստ ցանկությանը՝ քարոզչություն իրականացնել ԱՄՆ-ում, այն չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից։ Թուրքիան մեծ ծախսեր արեց Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկարները Նյու Յորք բերելու, ցուցահանդեսի դահլիճ վարձելու համար Մանհեթենում, Ստամբուլից Նյու Յորք մեկ տասնյակից ավելի հյուրեր տեղափոխելու և տեղավորելու համար, ինչպես նաև Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող՝ «Հայտնի են դառնում Անատոլիայի թաքնված հուշարձանները․ Աքդամար» ֆիլմը նկարահանելու համար, որը ցուցադրվեց ցուցահանդեսում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից վարձու ամերիկյան բարձր վարձատրվող լոբբիստական ընկերություններին չէին խնդրել կամ նրանց չէր հաջողվել ամերիկյան լրատվամիջոցներով տարածել ցուցահանդեսի մասին քարոզչությունը։ Երկրորդ, Թուրքիայի կառավարությունը չէր մտածել ցուցահանդեսի բացումը հետաձգել մեկ շաբաթով, որպեսզի Էրդողանը, որն այս շաբաթ կլինի ԱՄՆ-ում, կարողանար մասնակցել ժապավենը կտրելու պաշտոնական արարողությանը։ Սեպտեմբերին Էրդողանը ներկա էր գտնվել Նյու Յորքում աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որը ևս հովանավորվել էր Թուրքիայի կառավարության կողմից։

Ահա այն պատճառները, թե ինչու եմ Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը համարում թուրքական քարոզչության դրսևորում.

1) Թուրքական կառավարությունը Սուրբ Խաչը հռչակել էր թանգարան, ոչ թե եկեղեցի, արտոնելով հայերին այնտեղ պատարագ մատուցել տարին մեկ անգամ՝ հատուկ թույլտվությամբ։ Նյու Յորքում ցուցահանդես կազմակերպելու փոխարեն շատ ավելի կարևոր կլիներ Սուրբ Խաչը թողնել որպես եկեղեցի, այլ ոչ թե թանգարան։ Ի՞նչու են հայ և մյուս հոգևորականները նշում թանգարանի ցուցահանդեսի բացումը։ Եթե նրանք մի փոքր արիություն ունենային, կհրաժարվեին մասնակցել ցուցահանդեսի բացմանը, մինչև այն նորից չվերածեին եկեղեցու, որի կառուցումը Հայոց թագավոր Գագիկ Արծրունու հովանավորությամբ ավարտվել է 921 թվականին։ Այցելուները նույնիսկ ստիպված են վճարել «թանգարան» մուտք գործելու համար:

2) 2007 թ․Սուրբ Խաչ տաճարի վերանորոգումից հետո, Թուրքիայի կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին՝ պատճառաբանելով, որ այն չափազանց ծանր է գմբեթի համար: Ի վերջո, շատ քննադատություններից հետո, Թուրքիայի կառավարությունը 2010-ին թույլատրեց խաչ տեղադրել Սուրբ Խաչ տաճարի վերևում:

3) Թուրքիայի կառավարությունը թուրքացրել է կղզու անվանումը՝ այն Աղթամարից փոխելով Աքդամարի (որը թուրքերեն նշանակում է «Սպիտակ երակ»)։

4) Իր ելույթում, եպիսկոպոս Մաշալյանը գովաբանեց նախագահ Էրդողանին՝ Նյու Յորքում այս ցուցահանդեսը բացելու համար․ «Նախագահի առաջնորդությամբ, հատուկ ուշադրություն և հետաքրքրություն է ցուցաբերվել Աքդամար եկեղեցուն․․․ Սա թուրք և հայ ժողովուրդների միջև դժվարությունները հաղթահարելու համար մի մշակութային նախաձեռնություն է, ինչպես նաև բարի կամքի վրա հիմնված կամուրջ` ավել լավ ապագայի և փոխըմբռնման համար»։

5) Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարեց, որ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ջանքեր է գործադրել փոքրամասնությունների համայնքների համար… Մենք կցանկանայինք երախտագիտությունն արտահայտել նրան իր ցուցաբերած բոլոր օգնությունների համար և [նախագահի] Հաղորդակցության գրասենյակին այս ցուցահանդեսի համար»։

6) Ամերիկյան հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը ուժեղացրեց թուրքական քարոզչությունը՝ ընդգծելով ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների նշանակությունը՝ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությանը ցուցաբերվող կարևորությունը ցույց տալու առումով, ասելով․ «Թուրքիան ընթանում է ճիշտ ուղղությամբ, և լավ է այս մասին պատմել ամբողջ աշխարհին»:

7) Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ հպարտությամբ ասաց թուրքական լրատվամիջոցներին, որ Թուրքիայի փոքրամասնության խմբերի 17 ներկայացուցիչներ այժմ գտնվում են Նյու Յորքում՝ «Աքդամար եկեղեցու» լուսանկարների ցուցահանդեսի համար:

Եթե Թուրքիայի կառավարությունը իսկապես անկեղծ էր Աղթամարում գտնվող հայկական եկեղեցուն աջակցելու համար, ապա ինչո՞ւ վերջերս թույլ տվեց մի խումբ ադրբեջանցիների այցելել եկեղեցի և պնդել, որ դա կովկասյան ալբանական քրիստոնեական եկեղեցի է: Սա հերթական սուտ է, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է Ադրբեջանում գտնվող բոլոր պատմական հայկական եկեղեցիները ներկայացնելու համար: Ադրբեջանցի այցելուները Սուրբ Խաչ եկեղեցու ներսում ծածանեցին ադրբեջանական և թուրքական դրոշները, մինչ «ադրբեջանցի մի քահանա» իբր թե աղոթքներ էր անում։ Եկեղեցու դռան առաջ ադրբեջանցի ներկայացուցիչը հայերին մեղադրեց Ադրբեջան ներխուժելու և վանդալիզմի մեջ։ Թուրքական կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից` նման բացահայտ սուտ թույլատրելու համար․․․

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 349 անգամ
Լրահոս
«Նիկոլը փողը տվել է ՔՊ-ականներին․ եթե էդ քայլը չարեցին, գիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ»․ Աղաջանյան (video) Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video) Ձնագնդի խաղալու ժամանակ երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Արարատ Միրզոյանի ասածը ԵԽԽՎ-ում ակնհայտ սուտ էր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am