Ինչու է Իսրայելը հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Huffingtonpost

  Միջազգային հանրության եւ պատմաբանների ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կազմակերպածը ցեղասպանություն էր։ Ռաֆայել Լեմկինը, որը շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն բառը, ասել էր. «Դա պատահել է բազմիցս։ Հայերն առաջինն էին, հետո Հիտլերը դիմեց այդ քայլին», գրում է Huffingtonpost-ը՝ հոդվածում անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառներին։ «Երկիրը, որը յուրովի իրար է կապում Թուրքիային եւ ԱՄՆ-ին, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ դա իսկական քամահրանք է, քանի որ եթե կա մի խումբ, որը հասկանում է էթնիկ զտումների սարսափը եւ սերնդեսերունդ փոխանցած ընտանիքների ցավը, դա հրեա ժողովուրդն է։ Հիշեք. աշխարհը  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անտեսում էր նաեւ Հոլոքոստը»,- ասված է հոդվածում։ Ըստ հեղինակի՝ երկու պատճառ կա, թե ինչու է Իսրայելը հրաժարվում առերեսվել պատմական իրողությանը։ «Առաջին՝ այդ երկիրը Թուրքիայի հետ ռազմական եւ քաղաքական սերտ հարաբերություններ ունի անգամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանության գալուց հետո։ ԱՄՆ-ի պես Իսրայելի ռազմավարական հարաբերությունները Մերձավոր Արեւելքի հետ շատ կարեւոր են, քան ցեղասպանությունը ճանաչելու գլոբալ ջանքերը։ «Ես կարծում եմ, որ Իսրայելը չի ուզում իր սահմաններն մոտ մուսուլմանական մրցակից երկիր ունենալ, այդ պատճառով նրանք շահագրգռված չեն Ցեղասպանությունը ճանաչելու հարցում, որպեսզի չկորցնի Թուրքիային»,- ասում է Քալիֆորնիայի  համալսարանի հայոց պատմության եւ Մերձավոր Արեւելքի պատմության ֆակուլտետի դասախոս  Ռոման Սմբատյանը։ Երկրորդ պատճառն այն է, որ Իսրայելը տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի  հետ։ «Իսրայելը Ադրբեջանից ներկրում է իր նավթի մոտ 40 տոկոսը, ինչպես նաեւ զենք է մատակարարում այդ պետությանը։ Սմբատյանը նշում է, որ Իսրայելը վերջին տարիներին շատ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ հնարավոր դաշնակից։ Իրանի դեմ պատերազմի դեպքում նրանք կարող են Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանը ռմբակոծելու համար։  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am