Ակնհայտ է, որ սա ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ.Արսեն Բաբայանի առաջին հարցազրույցը «Հրապարակին»

 
Արսեն Բաբայանի առաջին հարցազրույցը «Հրապարակին»

Իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ավելի քան 20 օր ճաղերի հետեւում լինելուց հետո, երեկ ազատ է արձակվել։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո մենք զրուցեցինք Բաբայանի հետ: Բաբայանին ազատ արձակելու որոշում կայացրել է դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները։

- Ինչպե՞ս էիք զգում քրեակատարողական հիմնարկում, Ձեզ համար սպասելի՞ էր, որ կձերբակալեն:


- Երբեք չէի սպասում, որ կարող էր քրեական հետապնդումը լինել այսքան ապօրինի, իսկ ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկում իմ նկատմամբ վերաբերմունքին, ապա եղել է օրենքով սահմանված կարգով, եւ երեւի թե պետական հիմնարկներից միակը, որ այս պահին գործում է օրենսդրության համաձայն, քրեակատարողական հիմնարկներն են:

- Ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, ցուցմունք տվե՞լ եք, առերեսում եղե՞լ է:

- Առերեսման փորձ է կատարվել, որից ես հրաժարվել եմ, քանի որ ցուցմունք չեմ տվել: Քանի որ չէի վստահում քննչական մարմնին, հայտնել եմ, որ առերես հարցաքննության կմասնակցեմ եւ հակընդդեմ հարցեր կտամ այն ժամանակ, երբ կծանոթանամ քրեական գործի բոլոր նյութերին:

- Ընդհանրապե՞ս ցուցմունք չեք տվել:

- Ոչ: Ես չեմ հրաժարվել ցուցմունք տալուց, բայց քանի որ դեպքը տեղի է ունեցել մեկուկես տարի առաջ, երբ ԱԺ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ էին տեղի ունենում, ես կարիք ունեի հասկանալու՝ ընդհանրապես այդ պրոցեսներում իմ մասնակցությունը կարո՞ղ էր լինել, թե՞ ոչ, որովհետեւ դրանք ընթացիկ առօրյա գործընթացներ էին, մասնավորապես, ընդհանրապես ես այդ ժամանակ աշխատակազմի ղեկավարի տեղակալ էի, թե ոչ, ինչի համար նախաքննական մարմնին խնդրել էի ժամանակ տալ, բայց նախաքննական մարմինը ոչ թե չտվեց ժամանակ, այլ ձերբակալեց, ընդ որում՝ ապօրինի, ինչը հետագայում դատարանում հաստատվեց:

- Հետեւաբար, ի՞նչ հիմքով էին Ձեզ ձերբակալել, կա՞ ցուցմունք Ձեր դեմ կամ այլ ապացույցներ:

- Ինձ ներկայացված իբր հավաստի կասկածը ներկայացված էր երկու ցուցմունքի եւ մեկ զննության վրա։ Ցուցմունքներից մեկն ընդհանրապես ինձ հետ որեւէ աղերս չուներ, ՍԴ գրասենյակում տեղի ունեցած գործընթացների մասին էր։ Մի ցուցմունքը, որն իբր իմ դեմ էր, ցուցմունք տվողն ասել էր՝ «եթե հիշողությունս չի դավաճանում»… եւ ասում էր բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեին, այսինքն՝ հիշողությունը լավ էլ դավաճանում էր։ Եվ մի զննություն էր Մալբրի համակարգում, որը ես պահանջեցի դատարանում ներկայացնել, ինչը չարվեց՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է: Այսինքն՝ հիմնական կասկած, որպես այդպիսին, թեեւ դատարանում չկարողացան ներկայացնել, բայց դատարանը կալանավորման որոշում կայացրեց:

- Ձեր դեմ ցուցմունք տվողն ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետն էր:

- Չեմ ուզում քրեական գործի այդ տեսակ մանրամասների մեջ մտնել:

- Մտավախություն ունե՞ք, որ Ձեզ նորից կձերբակալեն, եւ որ դեպքում կլինի:

- Այն գործողությունները, որոնք իրականացվեցին, ընդհանրապես դուրս են օրենքի եւ իրավունքի շրջանակներից, եւ, հետեւաբար, ամեն ինչ հնարավոր է:

- Սպասելի՞ էր, որ կփոխվի խափանման միջոցը, եւ որ միջնորդություն կներկայացնի իմքայլական պատգամավորը:

- Ենթադրում էի, որ ինչ-որ փուլում անպայման կփոխվի, որովհետեւ պետության համար դժվար կլիներ անձին ապօրինի երկար ժամանակ պահել անազատության մեջ: Թեեւ 22 օրն էլ քիչ չէ: Ավելին, կարծում եմ նաեւ՝ քրեական գործի կարճում պետք է լինի, որովհետեւ կարծում եմ՝ հասկացել են, որ այս տեսակ քրեական գործի հարուցում իրավունք չուներ ունենալ: Ինչ վերաբերում է երաշխավորությանը, երեւի թե իշխանական թեւն էլ երեսը փրկելու խնդիր ուներ, դրա համար էլ եղավ միջնորդությունը: Այդուհանդերձ, ես մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց՝ Արտակ Գաբրիելյանին, Ավետիք Իշխանյանին եւ Սիսակ Գաբրիելյանին, եւ առանձնահատուկ շնորհակալություն ՄԻՊ Արման Թաթոյանին, ով առաջին օրվանից ինձ հետ է եղել:

- Այսինքն՝ ընդունեցին, որ Դուք քաղբանտարկյալ եք, ինչպես Ձեզ բնորոշեցին կալանքի առաջին օրերին:

- Այո:

- Ի վերջո, ո՞րն էր Ձեզ ձերբակալելու իմաստը:

- Ակնհայտ է, որ սա ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, գործն էլ վկայում է դրա մասին: Իշխանությունը փորձեր է անում գործի դնել հնարավոր կամ անհնար բոլոր միջոցները՝ ինչ-որ կերպ ազդեցություն ունենալու Թովմասյանի պաշտոնավարման վրա:

- Բայց նրա դեմ գործողությունները վերջերս սառեցվել են կարծես, Ձեզ բաց թողնելն էլ ապացույցներից մեկն է, Ձեզ հայտնի՞ է՝ ինչո՞ւ:

-Ես հետեւել եմ, ինֆորմացիայի պակաս չեմ ունեցել, կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցն ու հայտարարությունն ակնհայտ քննադատություն էին՝ ուղղված իշխանություններին, ինչի մասին ես խոսում էի ամիսներ շարունակ: Թե՛ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի արձագանքը ազդեցություն ունեցան քաղաքական որոշում ընդունել եւ մի քիչ հետ քաշվել:

դիտվել է 1135 անգամ
Լրահոս
ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am