Լաբորատորիաներ՝ Արցախի մասին հայտարարությունների դիմաց

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան և նրանց հայտարարությունները բուռն քննարկումների թեման են հանդիսացել: Այդ ուղերձներում ոգևորվելու, առավելևս խանդավառվելու առիթներ չկան ամենևին:

Այսպես, «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», - հայտարարեց Լավրովը՝ հավելելով, թե Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Սա հայտարարություն է, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները արել են տարիներ շարունակ, և այստեղ Լավրովը, ինչպես ասում են, նորություն չի ասել:

Այստեղ հայկական կողմն ունի անելիք՝ բացատրելու, թե ինչ քայլեր է ձեռնարկում Արցախին բանակցություններին սեղանին վերադարձնելու հարցում:

Ի վերջո, եթե Լավրովը հիշեցնում է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները, որով պետք է շարունակվեն բանակցությունները, այս ուղերձն ուղղված է ոչ միայն Ալիևին, այլև Փաշինյանին, որի ելույթները հարուցել էին պաշտոնական Մոսկվայի զայրույթը: Անձամբ Լավրովը երկու անգամ քննադատեց Փաշինյանի հայտնի ելույթը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Այնպես, որ պետք է հասկանալ, թե Մոսկվան ինչ նպատակով է մտել ղարաբաղյան կառուցողական դաշտ: Մոսկվայի նպատակը՝ իր հովանու ներքո ակտիվ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելն է:

Ի դեպ, Լավրովը ուշադրության արժանի հայտարարություն է արել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների՝ ներառյալ Թուրքիայի հետ․ - «Ամեն կերպ աջակցում ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա բոլոր խնդիրները հաղթահարվեն: Կարծեմ, 2010-ին էր, երբ մենք ակտիվ կերպով նպաստում էինք այսպես կոչված ցյուրիխյան արձանագրությունների կնքմանը, սակայն նախազգուշացնում էինք, որ պետք չէ ոգևորվել այդ գաղափարով ու հատկապես այն հաշվարկով, որ այդ արձանագրությունները ուժի մեջ կմտնեն առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման: Լուրջ կասկածներ ունեինք:

Մեր հայ գործընկերները այն ժամանակ ասացին, որ կասկած չունեն՝ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են: Ցավոք, ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը լավ գիտեք: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պատրաստ լինել: Դրա համար հարկավոր է երկու կողմերի շահագրգռվածությունը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը առաջ մղենք: Որևէ հիմք չենք տեսնում՝ ենթադրելու, որ որևէ մեկը պատերազմ կսկսի այս երկրների միջև: Ամեն դեպքում, մեր ողջ քաղաքականության նպատակն է, որ այստեղ խաղաղություն, համակեցություն և փոխշահավետ փոխգործակցություն հաստատվեն»:

Սա ևս ուշագրավ փաստ է, որ Մոսկվան վերհիշում է վաղուց թաղված հայ-թուրքական արձանագրությունները, դրանցով պաշտոնական Անկարան պահանջում էր հայկական կողմից հանձնել «ադրբեջանական շրջանները», որից կբացի Հայաստան-Թուրքիա սահմանը:

Մի հետաքրքրական փաստ ևս. երեկ Լավրով-Մնացականյան համատեղ ասուլիսի ընթացքում նաև հայտարարվել է, որ առաջիկայում հուշագիր է ստորագրվելու, որը թույլ կտա ռուսաստանցի մասնագետներին մուտք գործել ամերիկյան օգնությամբ Հայաստանում հիմնված կենսաբանական լաբորատորիաներ:
Ինչպես ասում են՝ ռուսական կողմը իրենը ստացավ: Հետևաբար, Լավրովի հայտարարություններից խիստ ոգևորված շրջանակներին արժե նկատել այդ հանգամանքը:

Թամար Բագրատունի

դիտվել է 2179 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am