Ռումինիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության 101-­րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռումինիայի Սուչավա քաղաքի Հայոց թանգարանում ապրիլի 18­24-­ին կազմակերպվել էր մամուլի եւ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես` «Անհայտ տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին» խորագրով: Ցուցահանդեսի հիմքում ընկել է «Ինքնավար Հայաստան» վերնագրով թերթը, որի բնօրինակը գտնվում է Ռումինական ակադեմիայի գրադարանում: Թերթը տպագրվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1916­1918) Բուխարեստում: Թերթի նպատակը «օգնության հասնելն էր թշնամի թուրքերի դեմ կռվելու գնացած հայ կամավորների ընտանիքներին և Կովկասում ծայրահեղ թշվառության մեջ գտնվող հայ փախստականներին»: Թերթի նախաբանի մեջ Սապահ Գուլյանը խմբագրական հոդված է գրել «Արևելյան հարցի մասին», ինչի հիման վրա էլ Օսմանյան կայսրությունը դեռ 18-­րդ դարում անվանվում էր «Եվրոպային հիվանդը»: Հայերի հանդեպ կատարված ոճրագործությունների փաստերը թերթում ներկայացվում էին ամեն օր, որոնց արձագանքը ոտքի էր կանգնեցրել եվրոպական հասարակությանը: Բերվում է գերմանացի սոցիալիստ պատգամավոր Կարլ Լիբկնեխտի օրինակը, որը «Հայկական հարցը» բարձրացրել էր Ռայխստագում: Ներկայացվել են նաև Կոնստանդնապոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները հայերի բնաջնջման վերաբերյալ: «Հայերի սարսափելի սպանությունների» մասին իր տպավորություններն է հաղորդել Սուչավայում ծնված գրող Ժան Բարտը, հետագայում Ռումինական ակադեմիայի թղթակից անդամ: Բարտը 1915թ. եղել է Տրապիզոնում և հավաքել է հրաշքով փրկված հայերի հուշերը: Տարեց մի հայուհի, ջարդված ֆրանսերենով պատմել է, որ թուրքերը խնայել են իր երեխաներին այն մտքով, որ վերջիններս «հետագայում Ալլահին կծառայեն հավատքով ու հնազանդությամբ»: Ողջ մնացած հայերին աջակցող եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ բարեգործական կազմակերպություններին միացել են նաեւ ռումինականները: Ռումինիայի «Մշակութային լիգան» «Բալկանյան ամսագիր» և «Վեստնիկ» թերթերի խմբագրերի հետ միասին բողոք են հղել Մեծ տերություններին: Գրող Բարբու Շտեֆանեսկու­Դելավրանչան, ելույթ ունենալով ռումինական Աթենեումի սրահում, խոսել է հայերի նահատակության մասին: Ռումինիայի հայ կանայք «Կարմիր խաչ» կազմակերպություն են ստեղծել կարիքավորների համար գումար հավաքելու նպատակով: Բուկովինայի/Սուչավա հայկական համայնքի նախագահ Վարդերես Ֆոն Պրունկուլը առաջիններից էր, որ դեռեւս աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ահազանգել է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին: Նա ողջ մնացած հայերին աջակցություն ցույց տալու, որբացած հայ երեխաների համար որբանոց հիմնելու նախաձեռնություն է հանդես բերել և նամակ է գրել Ավստրիայի արտաքին գործերի նախարարին 1895թ. ապրիլի 30­-ին, վերջինիս խնդրելով օգնություն ցույց տալ քրիստոնյա հայերին: Նամակը, որը տեղ է գտել թերթում, ցուցադրվել է նաև Սուչավայում: Ներկայացվել են նաև Ռումինիայի ազգային արխիվների Սուչավայի մասնաճյուղի նյութերը Սուչավայի առաջին գիմնազիայի (ներկայումս «Շտեֆան Մեծ» ազգային կոլեջ) վերաբերյալ: Գիմնազիայի ցուցակներում ու փաստաթղթերում գտնվել են այն երիտասարդ հայերի անունները, ովքեր փրկվել են, եկել են Սուչավա ու ապաստան գտել տեղի հայկական ընտանիքներում, օրինակ` քաղաքի հայկական դպրոցի տնօրեն Թեոդոր Ռոմաշկանուն Հայոց ցեղասպանթյանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել, ժամանակավորապես հոգ է տարել որոշ որբ հայերի համար, ովքեր էլ գիմնազիայում հաճախել են դասերի: Արխիվներում գտնվել են նաև երկու հայերի անուններ, ովքեր ավարտել են ավագ արական դպրոցը: Ցուցահանդեսի կազմել է Սուչավայի Հայոց թանգարանի տնօրեն Կորինա Դեռլան, որը տեղի հայերիպատմության լավագույն գիտակներից է: 00000 00000

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am