«Հրապարակը» գրում է. Երեկ հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ էին՝ փողոց փակել, դասադուլ եւ գործադուլ։ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն էին, ի նշան բողոքի, ճանապարհը փակել՝ բողոքելով, որ չեն ուզում հասնել Գյումրի, որ ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը կատարեն։ Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողներն էլ շարունակում էին անժամկետ դասադուլն ու նստացույցը՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նոյեմբերի 6-ից սկսված ակցիայի մասնակիցները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մի խումբ էլ բողոքի երթ էր անում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջով։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը