Նիկոլն ու իր «թայֆեն» միայն իրենց ուղեղում աղքատությունը հաղթահարեցին ու անում են քայլեր, որոնք իրենցից ժողովուրդը չէր պահանջել. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն էժանագին պոեզիայով ուզում է ցույց տալ, թե իրեն բոլորը սիրում են։ Դրա համար էլ ստիպված ինքն է գրում։ Նիկոլը ուզում է տպավորություն ստեղծել, որ մարդիկ իր համար գժվում են» ,- «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, ըստ որի, Արցախում ճամփեզրին կանգնած մի մարդ իր մեքենաների շարասյան հետևից «ջուր է շփել»։

Խոսելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց մի քանի օր շարունակ իրականացվող բողոքի ակցիաներին, որոնց պահանջն է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Հարությունյանն ասել է․

«Ձեռնոց է նետվում մեր արժեհամակարգին։ Երիտասարդությունն էլ ոտքի է կանգնել և ասում է՝ Դուք իրավունք չունեք մեր լեզվին, հայ եկեղեցու պատմության առարկային դիպչելու։ Մարդիկ մեկ տարի առաջ ոտքի էին կանգնել, որ երկրում սոցիալական վիճակը կարգավորվի, որ սկսեն բարեկեցիկ ապրել։ Բայց տեղի ունեցածից հետո Նիկոլն ու իր «թայֆեն» միայն իրենց ուղեղում աղքատությունը հաղթահարեցին ու անում են քայլեր, որոնք իրենցից ժողովուրդը չէր պահանջել։ Էս մարդը մարդկանց կյանքը բարեկարգելու փոխարեն մեր ազգային արժեհամակարգի նուրբ լարերին է դիպչում։ Նիկոլը «Մել» ֆիլմը ֆինանսավորելով՝ ուզում է Եվրոպային ցույց տալ, որ դուք մեզ օգնեցիք երկրում հեղաշրջում անել, մենք էլ տրանսգենդերներին, գալուբոյներին լավ են վերաբերվում»։

Ըստ Մենուա Հարությունյանի՝ հենց «Նիկոլ Փաշինյանից ու իր նմաններից պետք է պաշտպանել մեր երկիրը»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

դիտվել է 1364 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am