Փաշինյանի քավորն ու թիմի հոգեխանգարմունքը

Իշխանական ծանր հրետանին գործի է դրվել Նիկոլ Փաշինյանի քավորին հարազատ Իջեւանում քաղաքապետ դարձնելու նպատակով: Մի քանի ամիս առաջ քավորը՝ Հայկ Ղալումյանը նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ իշխանությունը պարտադրել էր գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին հեռանալ: Նախ քրեական գործ էին հարուցել ԲՀԿ-ական քաղաքապետի նկատմամբ, ապաեւ ուղիղ ասել, որ ընտրության առջեւ է գնում, ինչպես լուրեր տարածվեցին, Վարդան Ղալումյանին ասել էին կամ պետք է բանտ գնա, կամ հրաժարական տա: Նա էլ նախընտրել էր վերջին տարբերակը: Այդուհանդերձ թվացյալ խոչընդոտը միայն նախկին քաղաքապետը չէր, մի քանի ամիս Իջեւանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարումը ստանձնած մյուս Ղալումյանը՝ Հայկը, հասկացավ, որ էլի չի ձգում, չեն կարող հաղթել ընտրություններում, որոշվեց հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունները: Դրանք կլինեն մարտ ամսին, բայց Նիկոլ Փաշինյանն ու էլիտար մյուս իջեւանցիները կանխատեսում են, որ ժամանակն էլ չի փրկի եւ քավորի ընտրությունը լուրջ սպառնալիքի տակ է: Իջեւանում չեն ընդունում նոր իշխանություններին, որոնք նրանց զրկել են օրվա հացից, անտառից օգտվելուց: Փաշինյանի հնարամիտ միտքը նոր գաղափար է մտածել: Շրջանառության մեջ է դրվել խոշորացման նախագիծ, Իջեւանին կմիացնեն եւս 18 համայնք:

Լրատվամիջոցների հետ զրույցում միավորվող համայնքների ղեկավարները չեն երկյուղել ու ասել են, որ դեմ են խոշորացմանը, բայց իրենց լսող չկա: Ռեժիմը չի նահանջի, քանի դեռ չի հասել նպատակին, իսկ նպատակին հասնելու համար պետք է պարտադրել միավորվող համայնքների ղեկավարներին աշխատել Նիկոլ Փաշինյանի քավորի համար:
Սա այն պարագայում, երբ հեղափոխությունից հետո քննադատում էին նախորդ իշխանություններին խոշորացման ծրագրի համար, հայտարարում էին, որ այն քաղաքական նպատակներով է արվում, մարզերի բնակչության ձայնն ու իրավունքներն անտեսված են, ու իրենք չեն գնալու այդ ճանապարհով:

Մամուլը գրել էր նաեւ, որ Փաշինյանի եղբորորդին, պատգամավոր Սիփան Փաշինյանը եւս ներգրավված է քաղաքապետ դարձնելու բարդ գործին, նա անձամբ զբաղվում է Իջեւանի լուսավորության հարցերով: Նա պարզունակ գրառմամբ է հանդես եկել.«Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևանցնեն:
Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը և քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։

Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում և համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջևանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է:
Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետև առաջիկայում իջևանցիների ( և ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու» նոր սերնդի պատգամավորին բնորոշ բառապաշարը ցուցադրել է նա:
Փաստորեն, ըստ Փաշինյանի եւ իր թիմի չափորոշիչների՝ Տարոն Մարգարյանն ամենեւին էլ փիս քաղաքապետ չէր, միայն այն փաստը, որ նա Ավան վարչական շրջանը, որը գրեթե մի Իջեւանի չափ է, ողողել էր լույսերի ու բուրաստանի մեջ,
Բավարար էր նրան լավագույն քաղաքապետ հռչակելու համար: Բայց մենք տեսանք, թե երիտասարդն ու իր քաղաքական հայրերն ինչ հոգեխանգարմունքի մեջ էին ընկել մեկուկես տարի առաջ , երբ ստիպում էին Տարոն Մարգարյանին հեռանալ:

Անի Սահակյան

դիտվել է 7132 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am