94-ի պայմանագիրը՝ առանցք

«Բլումբերգ» գործակալությանը ՀՀ նախագահի տված հարցազրույցի հետեւյալ բաժինը խորիմաստ բովանդակություն է բանաձևում եւ լույս սփռում բանակցային գործընթացի վերսկսման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների վրա: «Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են»: Փորձենք պարզաբանել այստեղ արտահայտված մտքերը. Հայկական կողմը համոզված է, որ 1994-ին կնքված պայմանագիրը ուժի մեջ է։ Ավելի պարզ ասած` կայծակնային քառօրյա պատերազմը, չի ենթադրում նախապես կնքված համաձայնագրի չեղարկում, այլ խախտում. խախտումների շարունակականությունը նկատի ունենալով, այս պարագան պետք է ընկալել իբրեւ լայնածավալ խախտում: Թեեւ այս հաստատումից քիչ առաջ նախագահը ակնարկում էր ոչ թե հրադադարի խախտում, այլ ռազմական գործողությունները բնութագրում էր իբրեւ քառօրյա պատերազմ` իրողապես: Ըստ էության համատարած համոզում է, որ կատարվածը սահմանափակ ժամկետով կայծակնային հարձակողական պատերազմ է, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից: Եւ պատահական չէ, որ համաշխարհային հեղինակություն համարվող լրատվամիջոցին տրված հարցազրույցում նախագահ Սարգսյանը կատարվածը նկատում է պահպանվող պայմանավորվածությունների խախտում: Արձանագրվածը իհարկե կատարված ռազմական գործողությունների քաղաքական մեկնաբանությունն է եւ ոչ թե ռազմական բնութագրի ձեւակերպումը: Իսկ քաղաքական իմաստով մեծ նշանակություն ունի 1994-ի համաձայնագրին հայկական կողմի կառչած մնալը: Հրադադարի համաձայնագրի տակ ստորագրել են Երեւանը, Բաքուն ու Ստեփանակերտը: Բանակցային գործընթացին վերաբերող հրապարակված երկու փաստաթուղթ կա, որոնց տակ երեւում է եռակողմ ստորագրությունը: Առաջինում, որը հիմնական պայմանագիրն է` ընդառաջելով Բիշքեկի խորհրդաժողովի արձանագրության եւ ուղղված ՌԴ-ի պաշտպանության նախարար Պ. Ս. Գրաչովին,  արտգործնախարար Ա. Վ. Կոզիրեւին, Վ. Ն. Կազիմիրովին, կողմերը համաձայնում են. ապահովել կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը 1994 թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակի դադարեցման մասին համապատասխան հրամաններ կտրվեն և կհասցվեն զինվորական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրա կատարման համար ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 10-ի ժամը 15.00-ը: Մայիսի 11-ին մինչև ժամը 20.00 կողմերը փոխանկում են կրակի դադարեցման մասին իրենց հրամագրերը՝ հնարավոր փոխադարձ լրացումների և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների նույնականացման նպատակով: Երկրորդը, իբրեւ հավելված թիվ 39 հրադադարը պահպանելու հայտարարություն 1994 թ. հուլիսի 26-27-ին, դարձյալ ուղղված ՌԴ-ի այն ժամանակվա ՊՆ-ին եւ արտգործնախարարին, ուր իրենց ամուր վճռականությունն են արտահայտում հետագայում եւս շարունակելու կրակի դադարեցման ուղղությամբ իրենց պարտավորությունների կատարումը` մասնավորապես, նկատի ունենալով դրանով իսկ պահպանել Մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրման եւ հակամարտության գոտում միջազգային դիտորդների տեղաբաշխման համար պայմանները: Փաստաթուղթերը ունեն նաեւ այլ բաժիններ. կկենտրոնանանք այս երկու հատվածների վրա` կարեւորելով ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողքին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունն ու ստորագրությունը: Ենթադրվում է, որ ճիշտ այս կետն է, որը լուսարձակի տակ  է բերում նախագահը եւ ընդգծելով, որ պայմանավորվածությունը պահպանվել  է, ուզում է ասել նաեւ, որ Ստեփանակերտը իբրեւ անկախ կողմ ընդունելու միջազգային պայմանավորվածությունն է, որը պահպանվում է: Այժմ հրադադարի վերահաստատումը բանավոր է եւ չի կարող նաեւ փոխարինել գրավորը, որովհետեւ գրավորը եռակողմանի է, մինչ բանավորը` երկկողմանի: Այլեւս ակնհայտ է, որ կայծակնային այս պատերազմի եւ այլ սադրանքների նպատակներից մեկը նույն այս համաձայնագրի վիժեցումն է: Դրա  մեկ ապացույցն էլ ՄԱԿ-ում 2016 թ. ապրիլի 27-ին ադրբեջանցիների ներկայացրած դիմումն էր վերոնշյալ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Իհարկե, լուծելու համար հիմնական խնդիրը` ձերբազատվելու Ստեփանակերտի ստորագրությունից, ինչ որ փաստացի նշանակում է ճանաչել վերջինը իբրեւ հակամարտության կողմ եւ ավելին` կարգավիճակի ճանաչում: Բանակցային գործընթացի վերսկսման համար պաշտոնական Երեւանը նախապայմանային նախադրյալներ  է տեսնում. Նախ, անհրաժեշտ է, որպեսզի համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` հայկական կողմը  երաշխիքներ պետք է ունենան, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու։ Բայց մնանք հրադադարի պայմանագիրը ուժի մեջ նկատելու պաշտոնական մոտեցման փոխանցած ուղերձի տպամաբանության սահմաններում եւ վերահաստատենք, որ 1994-ի երկրորդ եռակողմ փաստաթուղթը խոսում է հրադադարի պայմանագրի հիման վրա ձեւավորվելիք Մեծ քաղաքական համաձայնագրի կնքման առաջադրանքի մասին: Այդ փաստաթուղթը եւս կրում էր Ստեփանակերտի ստորագրությունը: Մեծ քաղաքական համաձայնագիրը, եթե պիտի ձեւավորվի, անպայման պետք է կրի Ստեփանակերտի ստորագրությունը: Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am