Լավրովը Բաքվի «զայրույթն» է բերել Երևան

Երևան Լավրովի առաջ Մոսկվան արձագանքեց վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Ռուսաստանին ուղղված բողոքի նոտային: «Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարությունների ընդհանուր տոնին, ապա այն չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին և որակին», նշվել էր Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի և կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ: «Նշված անձանց այցը, եթե անգամ եղել է, ապա կրել է բացառապես մասնավոր բնույթ:

Այդ առումով այն չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ոչ մի հանդիպում Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հետ տեղի չի ունեցել»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովի այցի նախօրեին հայտարարություն է տարածել, որ արձանագրել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում:

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, նշել է այդ երկրի Արտգործնախարարությունը, հավելելով՝ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:

«Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական և կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել և հասնել փոխզիջման», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Նաև ընդգծվում է, որ կշարունակի ակտիվորեն աջակցել կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես նաև ազգամիջյան հարթակում՝ հաշվի առնելով սերտ կապերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Լավրովի այցն այս անգամ առավել քան երբևէ Ադրբեջանի ուշադրության կիզակետում է լինելու: Բաքուն վերջին ամիսներին Հայաստանի ուղղությամբ վարում է կոշտ քաղաքականությունը՝ դիվանագիտական փոխհրաձգության առումով: Նույնիսկ Ալիևը առիթը բաց չթողեց երկու անգամ Պուտինի ներկայությամբ Հայաստանին քննադատելու համար:

Հիմա կարևոր է, թե Լավրովը Երևանում Հայաստանի իշխանություններից հետո բանակցությունների հետո ինչ մեսիջներ կհղի թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:

Մետաքսյա Շալուն

դիտվել է 4385 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am