Արշակունյաց պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Suzuki մոտոցիկլը. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման տակ, բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Գեղամ Զաքարյանի վարած Porsche Cayenne մակնիշի 33 TS 314 համարանիշի և 39-ամյա Գրիգոր Ավետիսյանի վարած Suzuki մակնիշի AC 313 համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և վերածվել մետաղե ջարդոնի: Նշվում է, որ մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի մեղավորը եղել է Porsche Cayenne-ը, որը երկրորդ շարքից կատարել է սխալ վերադասավորում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, Porsche Cayenne-ն էլ ճանապարհայի ոստիկանները հայտնաբերել էին ահագին հեռու՝ Սևանի փողոցի սկզբանամասում: