Ադրբեջանում ապշած են` ինչպես են հայերը մեկ օրում 100-ից ավելի հատուկ ջոկատայինների ոչնչացրել (տեսանյութ)

Ադրբեջանում ապշած են ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրը 100-ից ավելի զինծառայողների կորստի մասին համացանցում հայտնված տվյալներով, ինչը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ շարունակում է թաքցնել ադրբեջանական հանրությունից: Համացանցում հայտնվել է ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեյովի հարցրույցը Ադրբեջանի ճանաչված կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիեւի հետ, որում նրանք զարմանք են հայտնում առ այն, որ ԼՂՀ-ի ՊՆ շարքային զինվորներին հաջողվել է ագրեսիայի առաջին իսկ օրը ոչնչացնել հանրապետության տարածք ներխուժելու փորձ կատարած ադրբեջանական բանակի այդչափ հատուկ ջոկատայինների: Ուշագրավ է, որ զրուցակիցները նաեւ նշում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել ԼՂՀ-ի վրա:

Ադրբեջանական ռադիոյի եթերում Էմին Ահմեդբեյովի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի 100 բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ հատուկ ջոկատայիններ ոչնչացվել եւ 500-ից ավելի զինծառայողներ են վիրավորվել ռազմական գործողությունների առաջին օրերին, Ջավանշիր Գուլիեւը տարակուսանք է հայտնում, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին եւ ինչո՞ւ կանգ առան»: «Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, հետո` ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ: Համացանցում արդեն հայտնվում են նրանց լուսանկարները: Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Եվ նրանցից 100-ը սպանվել են: Այդ օրերին այնտեղ այդ ի՞նչ պատերազմ է տեղի ունեցել, որ մենք կորցրեցինք այդ 100 լավ պատրաստված զինվորներին», -հարցնում է Գուլիեւը, եւ ինքն էլ պատասխանում. «Դրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին»: «Մտածում եմ` ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում», -ասում է նա: Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ իր «զգուշավոր գնահատականներով»` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստը նվազագույնը 400 զինծառայող է: ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:
Artsakhpress.am  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am