«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է եղել՝ Հայաստանը հայտարարել է, որ իր մոտեցումն այդ սկզբունքների վերաբերյալ կախված է լինելու այդ բանակցություններից և պատասխաններից, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք դրանք ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ոչ: Այսինքն՝ պետք է եզրակացության գան՝ ելնելով այդ պատասխաններից: Այդ պատասխանները չկան, բացատրություն չկա, թե ինչու չկան պատասխաններ: ՄԽ գործընթացը դրա արդյունքում պարալիզացված վիճակում է»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, վերջին միտումներին և տեղեկություններին, թե Մադրիդյան սկզբունքներն այլևս բանակցային սեղանին չեն:
Նա հիշեցրել է, որ 2016 թվականին Վիեննայում դրվել էր շփման գծում մեխանիզմներ տեղակայելու առաջարկը: «Այդ ժամանակ հստակ չէր՝ ինչ պատասխանատվություն մենք ունենք, բայց այդ առաջարկով առաջին անգամ դրվեց պատասխանատվության հարց շփման գիծը խախտելու համար: Դա շատ էական խնդիր է: ՄԽ-ն պատրաստ չէ, Ադրբեջանի համար էլ դա շատ բարդ հարց է, Ադրբեջանն ի վիճակի չէ հասկանալու՝ ինչպես իրեն դրսևորի: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի բանակցել, պետք է այդ հարցերին պատասխանի: Այս անորոշությունից է, որ Ադրբեջանը չգիտի նաև, թե ինչպես վարվել հակամարտության գոտում: Չէ՞ որ նախկինում ավելի հաճախ էր խախտում հրադադարի ռեժիմը, իսկ ներկայումս դա ևս խնդրահարույց է Ադրբեջանի համար»,- ասել է Մանվել Սարգսյանը: Նաև հավելել է. «Երբ Հայաստանը փորձում է պարզություն մտցնել, Փաշինյանը փաստաթղթերը ցույց է տվել և հարցրել, թե ինչու է խախտվել մանդատը, պատասխան գոյություն չի ունեցել: Հենց այդ պատճառով ՄԽ-ն ևս փորձում է պատճառներ գտնել՝ ինչու Արցախը չի մասնակցում, բանակցություններ այս հարցերի շուրջ կան, բարդ իրավիճակ է ստեղծվել»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը