Քոչարյանը հայտնել է վերադարձի պլանի մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին, որտեղ նա անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին և տնտեսական խնդիրներին:

Հատկապես Քոչարյանի քաղաքական գնահատականները բավականին ուշագրավ են: Նա վերստին խոսել է «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի մասին, որտեղ մինուս մեկը ըստ էության Նիկոլ Փաշինյանն է: «Կարծում եմ «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- ասել է Քոչարյանը:

Բանտից հղված այս ուղերձը ուղղված է ինչպես հեղափոխական, այնպես էլ ոչ հեղափոխական ուժերին. այս պահին տարբեր բևեռներում գտնվող ուժերը կարող են միանալ «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարին` ապահովելով իրական քաղաքական համախմբում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Տեսականորեն չի բացառվում անգամ, որ բուն հեղափոխական թիմում ևս կստեղծվեն բևեռներ, որոնցից մեկը կամ երկուսը վերջին փուլում կմիանան այս «կոնսենսուս»-ին ` «մինուս մեկ» դիտարկելով Նիկոլ Փաշինյանի համեմատաբար թուլացած թիմին: «Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը»,- ասել է էքսնախագահը` որպես թարմ օրինակ նշելով Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Այս գործընթացում ամենակարևոր դերերից մեկը Քոչարյանը վերագրում է իրեն, բայց ոչ միայն իրեն: Խորհրդարանական ընդդիմության արմատական կեցվածքի հորդորն ըստ ամենայնի առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին ուղղված հեռակա համագործակցության հրավեր է: Թերևս Քոչարյանին բանտից հաջողվի անել այն, ինչը ժամանակին այդպես էլ չկարողացավ անել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի առաջ քաշած բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը փառավորապես տապալվեց` այդպես էլ մնալով տեսություն: Ծառուկյանը տարիներ առաջ չընդունեց բուրժուադեմոկրատական հեղափոխության` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը: Այժմ, սակայն, իրավիճակնն այլ է: Ծառուկյանը դասակարգային շահերի, բիզնեսի և կապիտալի պաշտպանության խնդիր ունի և այս իմաստով ռիսկի գործակիցը տրամաբանական տիրույթում է գտնվում:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7085 անգամ
Լրահոս
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am