«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն եւ հաղորդագրություն կտարածենք»:
Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով եւ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը