«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։
«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ։
Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից խոստացան ճշտել տեղեկությունը։
Ուշագրավ է, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե նախօրեին ՀՅԴ-ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց»։
ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը»,-ի պատասխան հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը