Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է ,որ Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է նվազագույնը 30 մարդ, վիրավորվել է 62-ը: Հրթիռները դիպել են Ալ-Սուքարի շրջանի Ալ-Կուդս հոսպիտալին:
«Նվազագույնը 30 մարդ է սպանվել և 62-ն ստացել է վնասվածքներ, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը հարվածել է դաշտային հոսպիտալին»,- հայտնել է Հալեպի քաղաքացիական պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Հաջ Իբրահիմը:
Զոհերի թվում կան կանայք, երեխաներ և բժշկական անձնակազմի անդամներ:
Նշվում է, որ զոհերի թվում է նաև բժիշկ Վասեմ Մաազը՝ քաղաքում մնացած մի քանի մանկաբույժներից մեկը: Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը