Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք, իսկ նման ձևակերպումը երկրի համար վտանգավոր է, պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը: «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Վենետիկի հանձնաժողովը խոսում է ԱԺ-ի լեգիտիմությունից, բայց նույն ժամանակ ՍԴ-ի գործունեության ապահովման անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ նա ասում է իշխանությունների տարանջատումների սկզբունքների խախտման մասին: Դրա համար ասում է, որ Սահմանադրությունը պետք է վերագործարկել: Այսպես ասած, ասում է՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք՝ ԱԺ, դատարան և կառավարություն»,- ասաց Կոստանյանը:


Ըստ նրա՝ եթե Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպում է տալիս, ուրեմն բոլորով անհանգստանալու առիթ ունենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ Վենետիկի հանձնաժողովը սրան մոտ հայտարարություն անի»,- ասաց նա և հավելեց, որ սա իսկապես երկրի համար վտանգավոր է, և եթե Վենետիկի հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնում, նշանակում է, որ երկրի նկատմամբ վերաբերմունքը, որպես իրավական, ժողովրդավարական երկրի սկսում է նվազել: Ըստ նրա՝ սրանով պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը՝ Գևորգ Կոստանյանը նշել է. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում»,- ներկայացրեց Կոստանյանը:

«Գաղափարը հետևյալն է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների կապակցությամբ ոստիկանները արել են ինչ-որ գործողություններ և 5 ամիս հետո ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, նրանց բացատրել եմ, թե նրանք ինչպիսի ձևակերպումներ պետք է տան նրանց 5 ամիս առաջ կատարած գործողություններին»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ ինքն դրանից 5 տարի հետո է նշանակվել գլխավոր դատախազ:

Դիտարկմանը, որ հարցաքննության ժամանակ Ալիկ Սարգսյանը ևս հերքել էր, որ նման հանձնարարական չի եղել, Կոստանյանը պատասխանել է, որ բնականաբար պետք է հերքեր, քանի որ նման մեղադրանքը, ոչ միայն իրավունքի կողմից է անհնար, այլև՝ տրամաբանության տեսանկյունից: Կոստանյանը նշեց նաև, որ այստեղ ավելի խորը խնդիրներ է տեսնում:

«Հանրության տեսակետից ավելի հրատապ է 10 մահվան փաստերի կապակցությամբ կատարվող քննությունը և դրանց բացահայտումը: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ այս քրեական գործերը, որ հարուցվել են, քննվում են և աղմուկ են բարձրացնում, ըստ էության, նպատակ ունեն ցույց տալ այդ 10 մահերի բացահայտման անկարողությունը: Իրավապահ մարմինները ամեն մի առիթի դեպքում ինչ-որ ծավալուն բացատրություն են տալիս, բայց արդյունքում այդ ամենը նպատակ ունի բուն գործի քննության արդյունքներից շեղելու»,- ասաց նա և հավելեց, որ բուն գործի քննությունը, ըստ նրա, 10 սպանությունների բացահայտման ընթացքն է, որում կա զրո արդյունք:

դիտվել է 1794 անգամ
Լրահոս
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am