Քարդաշյանը խիստ դատապարտել է Wall Street Journal-ին.Եթե դա լիներ Հոլոքոսթի մասին, կտպեի՞ք

Քիմ Քարդաշյանը իր պաշտոնական կայքում    անդրադարձել է Հայոց ցեղասպանության փաստին: Նա իր բողոքն է հայտնել Wall Street Journal-ում հրապարակված հակահայկական և Ցեղասպանությունը ժխտող հոդվածի դեմ: «Փողը խոսում է, և այս պահին այն խոսում է աղբի մասին:Իմ ընտանիքն ու ես անծանոթ չենք մամուլում տեղ գտնող անհեթեթություններին: Մենք սովորել ենք անտեսել դրանք: Ստերը լավ վերնագրեր են, լավ վերնագրերը` լավ շապիկներ, որոնք էլ, իրենց հերթին, լավ վաճառվող ամսագրեր։ Բայց երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող դա անտեսել։ Գովազդը վճարել է համացանցի թուրքական հարթակը, որի անունը չեն ուզում ասել՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով, բայց այս հարթակում նրանք սովորաբար հայտարարում են, թե պատմաբաններն ուռճացնում են զոհվածների թիվը, սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին։ Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, անհեթեթություն է` հիասթափեցնող, վտանգավոր։ Եթե դա աներ ինչ-որ էժանագին տաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին  Wall Street Journal-ն է, Հայոց ցեղասպանության վրա գումար վաստակելու համար, ամոթալի և անթույլատրելի է: Ինչո՞ւ է միշտ այնպես լինում, որ մի քայլ առաջ ենք գալիս` միաժամանակ երկու քայլ հետ գնալով: Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք ընդունում են լայնածավալ գովազդներ, այդ թվում` սադրիչ թեմաներ»։ Մենք կարող ենք մեր քիմքին հարմար ցանկացած բան ներկայացնել` որպես գովազդ։ Եթե դուք իրականացնում եք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի քարոզչությունը, դուք չեք ներկայացնում «սադրիչ տեսանկյուն», դա կեղծիքի տարածում է: Դա միանգամայն անմիտ, ավելին` վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։ Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան պատասխանատվություն կրեր Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ. Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։ Մենք հիշում ենք և պետք է հիշենք: Մենք պետք է խոսենք այդ մասին մինչև մեր կառավարությունը ճանաչի այն, քանի որ, ժխտելով անցյալը, վտանգում ենք մեր ապագան: Երբ մենք թույլ ենք տալիս մեզ լռել գումարի, վախի և ուժի դիմաց, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն անկարևոր է: Մենք պետք է պատասխանատու լինենք մեր երեխաներին փոխանցած մեսիջի համար: Մենք պետք է հարգենք պատմական ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որպեսզի պաշտպանենք մեր ապագան: Պետք է ավելի լավ գործենք»,- գրել է Քիմը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am