«Նռնակներ չունենար, քարով էր խփելու»

Ես անգիր գիտեմ` ինչ է կատարվել, բայց ուզում եմ, որ Նարեկն ինքը պատմի: -Մենք տանկերի էինք սպասում, բայց երբ հռնդյուն լսելով գետնատնակից դուրս վազեցի, տեսա հակառակորդի ուղղաթիռը… Ինձ թվում է` պիտի ասի` թխալ եմ: -Ու զարկեցի,- ասում է Նարեկը, և ես հիշում եմ, որ նա արտաշատցի է` իմ երկրացին: Մենք՝ «զարկում ենք»: «Զարկեցի» բառը մտերմիկ շոյում է ունկերս: Զարկեցիր` կրկնում եմ ես: -Քո հերոսությունը…,- Նարեկը չի թողնում շարունակեմ: -Իմ ընկերներից յուրաքանչյուրը նույնը կաներ, պարզապես ճակատագիրը ինձ ընտրեց: -Ուրեմն, քո ընկերներն էլ են հերոս: Հանկարծ իմ գլխում միտք է ծնվում: -Ո՞ւմ ես կարոտել ամենից շատ,- հարցնում եմ: -Մորս,- անմիջապես պատասխանում է Նարեկը: -Քեզ անակնկալ եմ անելու,- ասում եմ: Լռում է, փորձում է գուշակել: ♦♦♦ Ոլորանները հաղթահարելով՝ մեր մեքենան հասնում է վրան «Բարձրաշեն» գրած ցուցանակին ու մտնում գյուղ: Հեռվում մանուշակագույն բլուրները արտասովոր փայլում են, իսկ լանջերին տներ են, ծաղկած ծառեր, փարթամ կանաչ: -Ո՞նց գտնեմ Նարեկենց տունը,- հարցնում է տաքսու վարորդը ճամփեզրին կանգնած տղամարդուն: -Որ Նարեկենց, հերոսի՞…,- հարցնում է տղամարդը` մեկ առ մեկ զննելով բոլորիս,- ամբողջ գյուղով մեր տղային ենք սպասում: Բա ո՞նց, գյուղի պարծանքն է: Նարեկս միշտ էլ համարձակ է եղել, ուրեմն` մի անգամ… Վարորդն անջատում է մեքենայի շարժիչը, ես թուղթ ու գրիչ եմ հանում: -Նարեկը Ձեր ի՞նչն է,- հարցնում է լուսանկարիչ Արեգը, երբ տղամարդը ավարտում է պատմությունը: -Ոնց` իմ ինչն է… Նարեկն իմ համագյուղացին է,- վիրավորվում է տղամարդը: …Ընդարձակ հյուրասրահում հավաքվել են Նարեկի ընկերները, հարևանները, ուսուցիչները, ազգականները: Ուշադրությունս գրավում է 8-9 տարեկան տղան` խելոք, մեծ-մեծ աչքերով: Շատ է նման Նարեկին: Ձեռքով կանչում եմ, ժպտալով մոտենում է: -Հաստատ Նարեկի եղբայրն ես,- ասում եմ: Գլխով է անում: -Անունս Մհեր է: -Դպրոցում ի՞նչ կա: Ընկերներդ ոգեւորվա՞ծ են: -Բոլորն էլ կուզենային, որ իրենց եղբայրը խփած լիներ էդ ուղղաթիռը,- «դիվանագիտական» պատասխան է տալիս Մհերը: -Ես որ բանակ գնամ՝ հա՛մ տանկ եմ խփելու, հա՛մ ուղղաթիռ: Անպայման գոնե մի հատ տանկ խփելու եմ: -Երբ դասերն աչքաթող է անում, ասում եմ` սպասի՛ր, Մհե՛ր տղա, քիչ մնաց, Նարեկը բանակից կգա, քո հալը կտեսնես: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի: Ասում է` Դուք էլ զարմացրիք, ընդամենը մի հատ ուղղաթիռ է խփել էլի Նարեկը, ես որ բանակ գնամ, կտեսնեք` ինչեր եմ անելու: Մհերը շառագունում է մոր խոսքից: -Նարեկի կտորն է,- երիտասարդ կին է խառնվում զրույցին: -Ես առաջին անգամ Նարեկին պարանից կախված եմ տեսել: Իմ հարսանիքն էր: Մեկ էլ տեսնեմ` մի փոքրիկ տղա պարանից կախված ճոճվում է: Երբ նայում եմ` կախված է: Ամուսնուս ասացի` էն երեխան ընկնելու է, վնասվի: Ասաց` մեր Նարեկն է, դա նրա բնական վիճակն է: Նա պիտի ինչ-որ տեղից կախված լինի: Նարեկին գետնի վրա հազվադեպ էինք տեսնում` կա՛մ զգեստապահարանի գլխին էր, կա՛մ սեղանի վրա, կա՛մ ծառերի ամենաբարձր ճյուղերից կախված: -Հայրն ասում էր` դու շատ լավ հետախույզ կդառնաս,- շարունակում է Նարեկի մայրը` տիկին Անժելան,- ոչինչ հնարավոր չէր թաքցնել Նարեկից, փնտրում-գտնում էր: Անհանգիստ երեխա էր, միշտ ուզում էր ինչ-որ արտասովոր բան անել, աչքի ընկնել: Դեռ դպրոցական էր, ընկերոջ` Գևորգի հետ հող վերցրեց, մշակեց, լոբի ցանեց: Որսի էր գնում, նույնիսկ մի անգամ աղվես էր որսացել: Նարեկը շատ համարձակ է, ինքնավստահ, լավատես, չի ընկճվում դժվարություններից: Հեռախոսով ասում է` մա՛մ, մի քիչ դիմացիր, զորացրվեմ, ամեն ինչ լավ կլինի: Կաշխատեմ, տունը կնորոգեմ: Լիքը ծրագրեր ունեմ: -Նարեկը հաղթող տեսակ է, նա չի հանգստանա, մինչև չիրականացնի իր բոլոր երազանքները,- շարունակում է Նարեկի մանկության ընկերը` Գևորգը: Նա այնպիսի սիրով ու հպարտությամբ է խոսում ընկերոջ մասին,- Նարեկը մեծ կամքի ուժ ունի: Հիշում եմ` ինչ եռանդով էր պարապում, երբ բոքսի էր գնում: Ու երբ իր ազգականը` Կարեն Ավագյանը, չեմպիոն դարձավ, ոնց էր ուրախացել: Ասում էր` մենք հայերով քիչ ենք, դրա համար էլ ամեն հայ պիտի չեմպիոն լինի: -Նարեկն ամեն ինչում է չեմպիոն,- ավելացնում է Նարեկի զարմիկը` Գեղամը,- ոչ մի բան կիսատ-պռատ չի անում: Ասում էր` մինչև խրամատում չկանգնես, հողի գինը չես հասկանա: Շուտով բանակ եմ գնալու, ու Նարեկի բառերը սիրտս են մտել: Բոլոր տղաներն էլ պատմում են ծառայական կյանքից, բայց Նարեկի պատմածներն ուրիշ են, քեզ մի լավ բան  սովորեցնում են: Նարեկը իր սիրտն ու հոգին էր դրել ծառայության մեջ: …Մենք հավաքվել ենք թեյի սեղանի շուրջ գույնզգույն կարպետներով ծածկված սենյակում ու խոսում ենք մեր զինվորի մասին: Բոլորից քիչ զինվորի մայրն է խոսում:  Նա  ներս ու դուրս է անում` տարբեր գյուղական բարիքներ է շարում սեղանին: «Կերե՛ք, Նարեկիս աճեցրած մրգերի չրերն են»: Նարեկը մեզ կապել է իրար, միացրել-հարազատացրել, մտածում եմ, այսպես էլ ազգն է միավորվում: -Նռնակներ չունենար, քարով էր խփելու,- Նարեկի ուսուցչուհին է` Ջեմմա Հակոբյանը, ինձ կտրում է մտքերից: -Նա դիմակայելու էր, հարվածն իր վրա էր վերցնելու: Չէր փախչելու…, չէր խցկվելու ապահով տեղ… -Ամենակարևորը չեք ասում,- դժգոհում է Նարեկենց հարևանուհին` Նունե Բաբայանը: -Ամեն ինչի մասին խոսում եք, բայց չեք ասում, որ մեծի հարգն իմացող տղա է Նարեկը, բարի ու  անչափ ծնողասեր: Նարեկն իր հերոսությամբ մեզ, մեր գյուղացիներին ավելի լավը դարձրեց: -Մեզ էլ,- ասում է Արեգը: – Նարեկիս ծնունդը ապրիլի 1-ին էր: Իր նկարով տորթ էի ուղարկել զորամաս, վրան էլ` Մարիամ Աստվածածնի բացիկը: Որ զանգեց, ասացի՝ Մարիամ Աստվածածնի նկարը զինվորական համազգեստիդ ծոցագրպանում կդնես: Հենց էդ գիշերը թուրքերը հարձակվել էին: Նարեկս ասում է` սրանից հետո իմ ծնունդը ոչ թե ապրիլի 1-ին, այլ ապրիլի 2-ին ենք նշելու: …Զրույցն սկսվել ու չի ավարտվում. հյուրերն ավելանում են: Մարդիկ լսել են, որ պաշտպանության նախարարությունից լրագրողներ են եկել, և ուզում են մի լավ բան պատմել Նարեկի մասին: Մենք միասին նայում ենք Նարեկի մանկության նկարները: Կարդում ենք հինգերորդ դասարանում Նարեկի գրած շարադրությունը պատերազմի մասին: Հետո միասին գնում ենք դպրոց, որ տեսնենք Նարեկի պատվին բացված ցուցանակը: Փողոցում մեզ էլի մարդիկ են միանում, մեր խումբը մեծանում է: «Նարեկը մեզ ավելի լավը դարձրեց»` ակամա հիշում եմ Ջեմմա Հակոբյանի բառերը: ♦♦♦ Հոդվածը գրել-ավարտել եմ: Մի քանի վերնագիր եմ առանձնացրել` «Ամեն հայ պիտի չեմպիոն լինի», «Նարեկը մեզ ավելի լավը դարձրեց», «Հաղթողը», ու չգիտեմ` որն ընտրեմ: Հեռախոսը զանգում է: -Բարև Ձեզ, Մհերն է: -Ո՞նց ես, Մհեր ջան: -Լավ եմ: Գիտե՞ք, որ Նարեկին մեքենա են նվիրել: -Ի՞նչ մեքենա… -«Նիվա» մեքենա: Նարեկն էր զանգել: Ասաց, որ ուղղաթիռ զարկեցի, նվիրեցին: Չեմ համբերում` երբ եմ մեքենան տեսնելու: Ես որ գնամ բանակ… Մհերն իր զրնգուն-երջանիկ ձայնով պատմում է, թե ինչեր է անելու, երբ գնա բանակ, իսկ ես լսում եմ նրան ու վերնագրում հոդվածը` Զարկեցի: hayzinvor.am  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am