Ասում է՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին,մենք անգրագետ ենք,բայց կոռուպցիոներ չենք.Անդրանիկ Թևանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի մասին վերջին հայտարարություններն ավելի շատ ուղղված էին արտաքին լսարանի համար եւ դրանք արվեցին ի պատասխան բանակցությունները տապալելու մեղադրանքների մասին բազում հայտարարությունների: Այս մասին Անժելա Թովմասյանի <<Հայելու առաջ>> հեղինակային հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են: «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում, և այլն, և այսպես շարունակ», - ասաց վարչապետը: Քաղաքագետի գնահատմամբ կան բոլոր հիմքերը մեղադրելու, որ Փաշինյանը բանակցությունները մտցրել է փակուղի.<< Փաշինյանը կամ ինչպես ես եմ կոչում՝ պաշտպանյալս, ամեն ինչ խճճել է եւ հակսական հայտարարություններ է անում: Սկզբում հայտարարել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, ուստի Արցախն էլ պետք է մասնակցի բանակցություններին եւ նստի սեղանի շուրջ: Հաջորդ հայտարարությամբ ասաց, որ տեղյակ չէ բանակցային պատմությունից, նոր մարդ է, իրեն ժամանակ է պետք, բայց պարզվեց, որ այդ ժամանակում, երբ ինքը սովորում էր ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, իր ուսուցիչներից մեկն Ալիեւն էր, քանի որ ասում էր որ Դավոսում Ալիեւի հետ բանակցային պատմությունից էինք խոսում: Այսինքն Ալիեւն է եղել իր ուսոցի ու լիկբեզ անողի կարգավիճակում: Հաջորդ հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա նաեւ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին: Երբ իմի ենք բերում այս բոլոր հայտարարություններն, առաջանում է փակուղի>>,- ասում է Անդրանիկ Թեւանյանն ու բացատրում, երբ հայտարարում ենք, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն ինքը չի կարող լինել Հայաստանի մարզ, ինչի մասին հայտարարվում է: Մյուս կողմից՝ եթե պետք է Ադրբեջանի պահանջներն էլ բավարարվեն որպես կողմ եւ լուծումն այդպես պետք է լինի, ապա դա նշանակում է, որ պետք է օրակարգ բերենք նաեւ Սյունիքի մարզը.<<Գաղտնիք չէ, որ Ալիեւը նման հավակնություններ ունի, ավելին՝ Երեւանն էլ համարում է Ադրբեջանի խանություն՝ Էրվան, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին>>, հետեւաբար քաղաքագետի մոտ հարց է առաջանում՝ այդ ինչպես պետք է բավարարել հայ ժողովրդի, ադրբեջանցիների, եւ մանավանդ արցախցիների պահանջները.<<Եթե հասարակության մեջ որեւէ հարցի շուրջ կա տարբեր կարծիքներ, դա կոչվում է բազմակարծություն, բայց եթե նույն հարցի շուրջ մեկ գլխում կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է շիզոֆրենիա: Հիմա այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսեւորում են, սա միաժամանակ կոչվում է պոպուլիզմ, ստախոսություն>>: Անդրանիկ Թեւանյանի կարծիքով բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը մեծացնում է պատերազմի հավանականությունը: Ըստ նրա՝ սրանով է թերեւս պայմանավորված, որ Փաշինյան պատերազմի հնարավորության դեպքում մեղադրում է Ռուսաստանին.<<Ասում է, որ եթե պատերազմ եղավ, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, քանզի չի ներդրել բոլոր ջանքերը, որպեսզի կանխի, եւ երկրորդ՝ եթե մենք տարածքներ կորցնենք, մեղավորը Ղարաբաղի դավադիրներն են, որոնք ուզում են վնասել Հայաստանի կառավարությանը>>: Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են, քաղաքագետն ասում է, որ Փաշինյանը նախապես Արցախի իշխանություններին իր ձախողումների սեփականատերն է դարձնում, ասելով, թե իրենք տեղյակ են այս ամենին: Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի <<անպատասխանատու>> գործելոճը տեսանելի է բոլոր ոլորտում, եւ որ իշխանությունները միայն տեր են իրենց վայելքներին, իսկ մնացած հարցերում միշտ դավադիրներ են գտնում: Իշխանությունները Թեւանյանի դիտարկմամբ հետաքրքիր բանաձեւ են առաջարկում.<<Ասում են՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին, իսկ մենք այդ գրագիտությունը չունենք, բայց կոռուպցիոներներ չենք, կամ ավելի պարզ ասած՝ նախկին գրագետ կոռուպցիոներներին փոխարինելու են եկել չկոռումպացված դեբիլները, ասում են ՝ դիմացեք մեզ>>: Նախկին մերժված համակարգը չփոխարինվեց նորի չնայած այն բանի, որ հեղափոխության <<փայատեր>> հասարակության մոտ կար նման առողջ ցանկություն.<<Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը իրեն հետո զրկեց այդ փայից, իր իրավունքները վերապահելով մեկ մարդու, իսկ երբ մեկ մարդու տալիս ես նման լիազորություններ, երբ նա չունի համապատասխան որակներ, տեղի է ունենում իշխանության բացարձակ այլասերում: Հայ ժողովուրդը չի կարող իր պատմությունը հանձնել փողոցային դիլետանտների>>: Քաղաքագետը պատմական ակնարկով հիշեցնում է, որ հեղափոխությունների առաջին ալիքով իշխանության եկածները միշտ էլ ամենաանհաջող զանգվածներն են եւ նրանք ունակ չեն պետություն կառավարել:

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am