Էդմոն Մարուքյանը կրոնափոխ է եղել, ինչ ակնկալիքով

Ընդդիմադիր, երբեմնի արեւմտամետ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջերս հաճախ է աչքի ընկնում ռուսամետ հայտարարություններով ու գործողություններով: Երեկ նա հերթական անգամ է փայլել, և չի կարծում, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի գյուղերի և դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից մի քանի կրակոցի պայմաններում Հայաստանը պետք է դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների օգնությանը: «Չեմ կարծում, որ Հայաստանի վրա մի քանի կրակոցի պայմաններում պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, այսինքն` պաշտոնապես դիմենք, որ գան մեզ պաշտպանեք: Դա կնշանակի, որ ՀՀ բանակն այնքան մարտունակ չէ, որ մեր վրա 5 հատ կրակել են, և մենք դիմել ենք, որ եկեք մեզ պաշտպանեք: Մենք այսօր այնքան հզոր ենք, որ հինգ կրակոցին ի պատասխան կարող ենք 500 հատ հետ կրակել, և այդպես էլ պետք է արվի, ու արվում է: ՀԱՊԿ-ը կարող է գործել այն դեպքում, երբ լայնամասշտաբ պատերազմ լինի, և մենք պաշտոնապես դիմենք»,- ասում է Մարուքյանը՝ ըստ ամենայնի արդարացնելով ՀԱՊԿ-ի անգործությունը, ինչի համար, ի դեպ, ոչ հեռավոր անցյալում կատաղի քննադատում էին:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Հիմա Մարուքյանը որոշել է պապից ավելի կաթոլիկ երեւալ, հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանն էլ էր Ռուսաստանի բմբուլները քամուն տալիս, ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին խոսում, այն, ինչ կատարվեց հեղափոխությունից հետո, առավել քան հուզիչ էր: Նիկոլ Փաշինյանը միայն չշարունակեց Սերժ Սսարգսյանի որդեգրած կուրսը, այլեւ ամեն ինչ անում է ապացուցելու, որ մեր եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեւէ այսքան փայլուն չեն եղել: Եթե որպես իշխանություն որոշակիորեն հասկանալի է Փաշինյանի դիրքորոշումը, ապա հարցադրումների տեղիք է տալիս Մարուքյանի <<կտրուկ կրոնափոխությունը>>:

Ըստ ամենայնի Էդմոն Մարուքյանը իշխանություն գալու մեծ ախորժակ ունի եւ քաղաքական դաշտի վերադասավորումները նրան հուշում են նոր դիրքավորում կատարել: Սասնա ծռերը, նորահայտ ՔՈ-ն ակնհայտ արեւմտամետ դաշտում են խաղում, Նիկոլ Փաշինյանը հակառակ հավաստիացումներին այդպես էլ չի կարողանում նորմալ հարաբերվել Պուտինի հետ դա եւ սուբյեկտիվ՝ Քոչարյանի գործով պայմանավորված, եւ օբյեկտիվ պատճառներ ունի: Դաշտում առանցքային եւ ընդգծավ ռուսական քաղաքական կուրսի առաջ տանողների պակաս է զգացվում, բացը լրացնել է փորձում Էդմոն Մարուքյանը՝ միգուցե հաշվարկելով, որ Ռուսաստանը ապրիլյան հեղափոխությունից եւ իրեն քցելուց հետո այլեւս խաղադրույք չի կատարի ՀՀԿ-ի եւ ոչ էլ անգամ ԲՀԿ-ի վրա, եւ ուրեմն ճիշտ պահն է զբաղեցնել դատարկ տեղը:

Անի Սահակյան

դիտվել է 4453 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am