Երբ կգա նաև ներկաների նախկին դառնալու ժամանակը. Քոչարյանի դատի բարդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը, որպես սահմանադրական կարգի տապալման գործում ներգրավված է որպես մեղադրյալ և մյուս մեղադրյալների համեմատ գտնվում է անհավասար պայմաններում: Դատական նիստի ընթացքում նման հայտարարություն է արել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նույնպես նույն գործում ներգրավված է որպես մեղադրյալ: Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաև գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Ռոբերտ Քոչարյանը սակայն միակ մարդն է, ում նկատմամբ այս գործի շրջանակում որպես խափանման միջով ընտրվել է կալանքը: Սեյրան Օհանյանը խոսել է հենց այս տարբերակված մոտեցման մասին` իրավացիորեն նկատելով, որ իրենք անհավասար պայմաններում են և ինքը դրանից իրեն շատ վատ է զգում. <<Որպես իմ նախկին գերագույն գլխավոր հրամանտար, Ռոբերտ Քոչարյանն իր բոլոր խոստումները կատարել է: Այսինքն, եթե նա ասում է, որ չի թաքնվի քննությունից, հենց այդպես էլ կլինի, նրան չվստահելու հիմք էլ չկա>>,- ասել է Օհանյանը:
Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանը դատական նիստի սկզբում նշել են, որ, այս դեպքում գրավը պետք է կիրառվի որպես այլընտրանքային միջոց, և ամենևին էլ դա չի նշանակում, որ եթե գրավ կիրառվի և Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ապա նա կխոչընդոտի գործի քննությանն ու կթաքնվի քննությունից, ինչպես որ դատավոր Աննա Դանիբեկյանն էր գրել դեռ սեպտեմբերի 20-ի իր որոշման մեջ:
«Շուրջ 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է վարույթ իրականացնող մարմնի կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին և դատական նիստերին, չի կատարել վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու, քննությունից խուսափելուն ուղղված որևէ գործողություն: Ոչ դատախազությունը և ոչ էլ տուժող կողմը դատարանի այս հետևությունը չեն վիճարկել», - նշեց Ալումյանը:
Մեղադրող դատախազները, սակայն, ինչպես նախկին բոլոր դեպքերում, պնդել են, թե կա ռիսկ, որ Քոչարյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, ինչպես նաև կթաքնվի: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս շատ ծանոթներ ունի, շատ կապեր ունի, տևական ժամանակ բնակվել է այնտեղ, և առկա է ռիսկը, որ կթաքնվի և կմեկնի: Նրա ասելով` գործով կան հիմնավոր կասկածներ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկապես կատարել է նման արարքը
«Մեր հետևությունը հենց ամենասկզբից կասեմ՝ մենք շարունակում ենք պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը», - ասել է Բաղդասարյանը:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ քննարկելու Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավով ազատ արձակելու մասին:
Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12-ին: Դատարանի որոշումն, իսկապես բարդ է լինեու, մի կողմից հիմնավոր փաստերն են, մյուս կողմից օրվա հրամայականով պայմանավորված ճնշումները: Սակայն, դատավորի աշխատանքի ողջ հմայնքն ու բարդությունը կայանում է հենց դրանում` բարձր լինել կողմնակի ճնշումներից:
Ի վերջո, եթե այսօր նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդմա, կնշանակի մի օր կգան նաև ներկաների նախկին դառնալու ժամանակը:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1730 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am