Եղել է ուռուցք. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վիրահատության մասին (video)
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, հայտնեց, որ վերջին անգամ հոր հետ հանդիպել է անցած շաբաթ՝ հինգշաբթի օրը, նրա առողջական վիճակը լավ է, ամեն օր ավելի լավ է լինում:
Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին լրագրողների հարցերի ի պատասխան` Լևոն Քոչարյանը հայտնել է, որ եղել է փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր. «Կարևոր էր, որ չարորակ բջիջներ չհայտնաբերվեց»:
