Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և իր ոհմակի, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանի և դրսից ներմուծված այս իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են Արցախի դեմ ու Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, այլ թեմաներ է օրակարգ բերում, որպեսզի խուսափի այս թեմայի մասով քննարկումներից: Սակայն ինձ, բարեբախտաբար, հաջողվել է այն օրակարգ բերել: «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը, ում խոսքերով, հասարակությունն արդեն փոխվում է, աստիճանաբար հասկանում է, թե ինչ է կատարվում:

«Տեսնում եք, որ Փաշինյանն էլ չի ասում, որ ինքը ժողովրդի վարչապետն է: Նա հասարակական այն լայն հենարանն արդեն չունի, դրա համար իր հենարանը դարձնում է ուժային կառույցները, որպեսզի շարունակի սկսած ռեպրեսիաները: Եթե կա մեկ օղակ, որը չի ենթարկվում իրեն, դա արդեն խնդիր է իր համար: Նա բազմաթիվ քրեական հանցագործություններ է կատաարում»,-ասել է քաղաքական գործիչը:

Շահնազարյանի խոսքերով, մասնավորապես ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանին պետք է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար. «Նա հիմա կենաց մահու կռիվ է տալիս ՍԴ-ի համար՝ այդ ընթացքում անելով ամեն ինչ՝ հետապնդումներ և այլն: Նա իր ու իր թիմի համար գերխնդիր է սարքել Քոչարյանին բանտում պահելը: Նա նաև ամեն կերպ ՍԴ-ն վերցնելու գերխնդիր ունի: Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի դեմ իր ջանքերը բազմապատկեց, երբ հայտարարեց, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է անցնի ՍԴ-ով: Սա 50-րդ ապացույցն է, որ նրա գործողություններն ուղղված են Արցախի դեմ»:

«Բայց Նիկոլ Փաշինյանի բոլոր ջանքերն ապարդյուն են լինելու: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և իր ոհմակի, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Շուտով, երբ նրանց բերողները կհամոզվեն, որ նա չի կարողանում առաջադրանքը կատարել, իրադրությունը կփոխվի»,-ամփոփել է նա՝ նշելով, որ դիմադրության կենտրոններ կան, որոնք մոտ ապագայում կհամակարգվեն, ինչի արդյունքում այլընտրանքային միավորներ կլինեն:

դիտվել է 556 անգամ
Լրահոս
Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am