Պատային իրավիճակ ԼՂ խնդրում

Լարվածությունը պահպանվում է Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում անցյալ գիշեր լարված է եղել: Ադրբեջանը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա: Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.): «Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով` ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է», ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության այսօր տարածած մամլո հաղորդագրությունում: Փաստացի, Ադրբեջանը շարունակում է իրադրությունը պահել պատերազմական վիճակում պահել ղարաբաղյան գոտին: Սա նշանակում է, որ նա շարունակում է շանտաժի քաղաքականությունը` նպատակ ունենալով մեկ բան ապացուցել աշխարհին` կամ Բաքվի պահանջները պետք է բավարարվեն, կամ` պատերազմ: Բանակցություններն այս պահին` պաշտոնական Երևանին չեն ձեռնտու, քանի դեռ Ադրբեջանը խախտում է հրադադարը: Ու այս առումով, ստեղծվել է պատային իրավիճակ: Սերժ Սարգսյանը երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է»: Ամերիկյան Bloomberg-ին տված հարցազրույցում Ս.Սարգսյանն ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ: Սերժ Սարգսյանի խոսքով, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու համար «է՛լ ավելի լայնածավալ» բախումները այս ամիս ավելի վաղ ադրբեջանցիների ու հայերի միջև «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և շուրջ 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ: Ուշագրավ է, որ Ս.Սարգսյանը ամրագրել է, թե Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»․ «Մինչ մենք բանակցություններ կվարենք, զինվորականներն այստեղ մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»: Թեև հրադադարի շուրջ բանակցությունները Մոսկվայում անցնում էին ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ, ռուս խաղաղապահները, ըստ Սարգսյանի, անելիք չունեն հակամարտության գոտում: Նշելով, որ նախկինում բանակցությունների ընթացքում ռուսաստանյան ուժերի տեղակայման շուրջ խոսակցությունները «անհիմն չէին»՝ Հայաստանի նախագահն ասել է․ - «Այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում»: «Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսաստանյան ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական և ղարաբաղյան ուժերի միջև», - ասել է Սերժ Սարգսյանը: Հետաքրքրական է, որ նա հիշեցրել է, որ 2011-ին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը․ «ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր ԼՂ-ի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց»: «Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափի մասին»: Ալիևն ու Էրդողանը կրկին` ԼՂ խնդիրն են քննարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Էրդողանը Գլոբալ ֆորումին մասնակցելու համար ապրիլի 26-ին կժամանի Ադրբեջան: Երեկ Բաքվում Ալիևն ու Էրդողանը գոհունակություն են հայտնել բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առթիվ, որոնք հենվում են երկու երկրների միջև բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության վրա: Վստահություն է արտահայտվել այն բանում, որ կապերը էլ ավելի կզարգանան: Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։ Թամար Բագրատունի

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am