Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններ կան, ասաց՝ նման բան չկա: «Ինձ թվում է՝ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին։ Այդ խոսակցություններն իր մոտ տպավորություն են ստեղծում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է՝ կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»,- նշեց Դավիթ Տոնոյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը