Խոշոր ավտովթար. ԵՊՀ 18-ամյա ուսանողուհին Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

Երեկ՝ նոյմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դիանա Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի 33 OQ 333 համարանիշի ավտոմեքենայով Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դիանա Ղ-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Կորյուն Ղ-ն, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Լևոն Ն-ն մարմնական վնսավածքներով տեղափոխվել են՝ Դիանա Ղ-ն՝ «Աշտարակ», Կորյուն Ղ-ն՝ «Արմենիա», իսկ Լևոն Ն-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ։ Նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գուրգեն Օ-ն, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի դատախազի հանձնարարականով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեե Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ ավագ քննիչ Մինասյանի կողմից նախաքննություն է սկսվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դիանա Ղ-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ վիրավորներից Կորյուն Ղ-ն և Լևոն Ն-ն աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես ավիադիսպետրերներ։ 

դիտվել է 1148 անգամ
Լրահոս
The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am