Շատ մի' դատիր, դատվել կա, հատկապես որ օրենք չգիտես

Մինչ իշխանությունը ուժասպառ է լինում Հրայր Թովմասյանի` Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու օրինականությունը պարզելու, իսկ ավելի ճիշտ` ամեն գնով անօրինականության պիտակ կպցնելու ուղղությամբ, ի հայտ են գալիս նոր հանգամանքեր` կապված Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ ընտրվելու օրինականության հետ:

Պարզվում է` ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Արարատ Միրզոյանն ազատվել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։
Ինչպես հայտնի է, Միրզոյանը գործադիրում բարձր պաշտոն էր ստացել 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ ՀՀ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Ա. Միրզոյանի նշանակման հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ  ընտրություններում նա ընտրվել է պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ։
«Փաստինֆո»-ն ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, ինչպես նաև «arlis.am» տեղեկատվական հարթակում չի գտել նրան պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ուստիև գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ նպատակ ունենալով հասկանալ, թե արդյոք Արարատ Միրզոյանը՝ պատգամավորի մանդատ ստանալիս, ԱԺ նախագահ ընտրվելիս ազատվել էր գործադիրի իր պաշտոնից։ Պարզվել է՝ ոչ, չի ազատվել։
«ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։ Հիշեցենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Նույն օրը նախագահը, ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդունել է կառավարության հրաժարականը։ Իսկ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է, որ հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Սա հիմք ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները, իսկ կառավարության մյուս անդամներն էլ՝ իրենց պարտականությունները։ Նրանց թվում նաեւ Արարատ Միրզոյանն է կատարել փոխվարչապետի իր պարտականությունները:

2019 թվականի հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ, իսկ կառավարության ձեւավորումը շարունակվել է մինչեւ կառավարության նոր կառուցվածքի հաստատումը։ Նախագահը հունվարի 16-ին Մհեր Գրիգորյանին և Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետներ, իսկ առաջին փոխվարչապետի հարցը մնացել է առկախված: Հետագայում արդեն` 2019 թվականի մայիսին, երբ ուժի մեջ է մտել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նոր ՀՀ օրենքը, առաջին փոխվարչապետի պաշտոնը լուծարվել է: Իսկ այդ ընթացքում, Արարատ Միրզոյանը, թերևս իր գիտությունից անկախ համատեղել է երկու անհամատեղելի պաշտոն՝ ՀՀ առաջին փոխվարչապետի և ԱԺ նախագահի։

Փաստորեն, Միրզոյանը ազատված չի եղել առաջին փոխվարչապետի պաշտոնից, նրա փոխարեն նոր մարդ այդ պաշտոնում չի նշանակվել, ինչն էլ նշանակում է, որ նա համարվել է միաժամանակ և' փոխվարչապետ, և' ԱԺ նախագահ, ինչը Սահմանադրության խախտում է: Սահմանադրության 95-րդ և 98-րդ հոդվածներով սահմանված կարգով` իրավունքի ուժով դադարեցվում է ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ անհամատեղելի այլ պաշտոն ստանալու դեպքում: Այս դեպքում, քանի որ չի եղել հրաժարականը կամ ազատումը հավաստող իրավական ակտ, կարելի է վիճարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մանդատի օրինականության հարցը:
Ինչպես ասում են` շատ մի' դատիր, դատվել կա: Իսկ եթե չես ուզում դատվել, լուրջ իրավաբանական թիմ ունեցիր, որովհետև իշխանությունը ժամանակի հետ փոխվում է, իսկ Սահմանադրությունն ու օրենքները ամեն դեպքում` ոչ:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 4510 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am