Մինչև չդադարեն հրադադարի խախտումները, անհնար է խոսել բանակցությունների մասին. Սեյրան Օհանյան

Հայաստանի կողմից Ռուսաստանից սպառազինությունների ձեռքբերման պայմանավորվածությունները առկա են, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր»,- նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը փորձել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում` Օհանյանը նշել է, որ խոսակցություն չի եղել: «Ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավանդ վերջին երեք օրերին: 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է (հրադադարի պայմանավորվածությունը), մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստել ու ուղղությամբ»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի միջանցքում իրեն մոտեցել են ադրբեջանցի լրագրողներ և հարցրել, թե ինչու Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանակցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձևավորման, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: «Այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանական կողմը, որը կոպիտ խախտումներ է անում»,- ընդգծել է պաշտպանության նախարարը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Օհանյանը շեշտել է, որ չկա որևէ փաստ, որը կմատնանշեր, որ հայ-ռուսական հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձևով խախտված են ու չեն կատարվում: «Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության և իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են»,- ամփոփել է Սեյրան Օհանյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am