«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր նախկին դասախոսը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հաց բերողի հետ կապված՝ օրերս տեսակետ հայտնեց, Դուք՝ որպես արդարադատության ջատագով, պատրաստվո՞ւմ եք վերանայել Հաց բերողի մահվան հանգամանքները, որպեսզի նախադեպը չկրկնվի` հարցրինք Ռուստամ Բադասյանին։ «Իմ լիազորությունների մեջ չի մտնում որեւէ քրեական գործի վերաբացումը»:
Խնդիրը վերաբացումը չէ, խնդիրը մեռնող արդարադատությունն է․ որպես քաղաքացի՝ այդ հանգամանքները Ձեզ չե՞ն անհանգստացնում։ «Իհարկե, անհանգստացնում են, եւ եթե ես մանրամասն ծանոթանամ ու տեսնեմ, որ այնտեղ այնպիսի հանգամանքներ կան, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման, կարող եմ ինքս՝ որպես քաղաքացի, դիմել այդ խնդրով»:
Իսկ բացառո՞ւմ եք, որ Հաց բերողի նախադեպը կարող է կրկնվել, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեպքում։ «Չեմ կարծում, որ կարող է կրկնվել, իսկ ցանկացած մարդու առողջական վիճակն ինձ իսկապես անհանգստացնում է»։ Չե՞ք կարծում, որ քաղաքական հետապնդում կա Մանվել Գրիգորյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մնացյալների նկատմամբ։ «Իհարկե` ոչ»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը