Ամերիկացի միլիոնատիրոջ որդու դին հայտնաբերվել է մեքենայի բեռնախցիկում (լուսանկարներ)
Իրաքյան պատերազմի վետերան, 34-ամյա Ադրիան Բոնարի դին հայտնաբերվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ԱՄՆ Անահայմ քաղաքից ոչ հեռու:
Ճանապարհի եզրին լքված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է դին՝ փաթաթված կտորի մեջ, կապկպված կպչուն ժապավենով, գրում է Mirror-ը:
Ադրիանը միլիոնատեր Բրայան Բոնարի որդին է, ով Շոտլանդիայից տեղափոխվել է ԱՄՆ և զբաղվում է ռեստորանային բիզնեսով: Նա ամուսնացած էր, ուներ երեխաներ:



