«Իրատես» թերթը գրում է. «BBC լրատվական գործակալության «HardTalk» հաղորդմանը տված հարցազրույցից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շուրջ կրկին խոսակցությունները թեժացան, տեղեկություն եղավ անգամ, որ հնարավոր է նրան պաշտոնանկ անեն։
Ի դեպ, իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները սեփական նախարարի հասցեին հնչած քննադատություններին հակընդդեմ փաստարկներով չէին էլ շտապում պատասխանել։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը համաձայն չէ, որ իրենք չեն պաշտպանել իրենց նախարարին, ավելին, ըստ նրա, արտգործնախարարի խոսքում չկար մի բան, որը չի համընկնում իշխանության որդեգրած քաղաքականությանը։ «Եթե հաղորդման ֆորմատն այլ լիներ, ժամանակ լիներ, կարելի էր որոշ դրույթներ բացել»,- փաստեց պատգամավորը, իսկ հարցին՝ հիմա արտգործնախարարից «ազատվելու» հարցն իշխանության օրակարգում կա՞, շեշտեց, թե այդ մասին հրապարակումներն անհեթեթություն են. «Չեմ կարծում, թե Զոհրաբ Մնացականյանն այսօր պաշտպանության կարիք ունի։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է»։
Գո՞հ եք նրա աշխատանքից՝ հարցրինք։ «Եթե մարդն ինքն իր աշխատանքից չի կարող գոհ լինել... Պահանջները շատ են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Դիտարկմանն էլ, թե որեւէ քննարկում իշխանության ներսում չի՞ եղել Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու հարցով, բացասական պատասխան հնչեց»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը