Ապարդյուն փորձեր են կատարվում հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի ուժի մեջ գտնվելը. ՀՀ ԱԳՆ

Այսօր Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչպիսին են խաղաղության հեռանկարները՝ հաշվի առնելով, որ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է կրակել՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա: «Կա՞ արդյոք բանակցային գործընթացով այս օրերին որևէ հեռանկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել և վերադառնալ բանակցային գործընթացին»,-հարցրեց նա: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ բանակցային գործընթացի հեռանկարները կապված են նրա հետ, որ առաջին հերթին վերացվեն այն հետևանքները, որոնք առաջացան Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում։ «Այսօր միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ միասին ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, որպեսզի հնարավորինս բացառվի կրկնությունն այն ամենի, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, և հենց դրա մասին է ասել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովն իր այցելության ընթացքում»,-ասաց նա: Էդվարդ Նալբանդյանն ասեկոսեներ համարեց այն հայտարարությունները, թե ինչ-որ փաթեթ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հետ բերել, ինչ-որ բանակցություններ են վարվում: Նա նաև սին համարեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: «Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից։ Դա սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել բանակցություններին, միայն խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է  հանդիպումներից, եթե ինչ-որ հանդիպումներ չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է Ադրբեջանի պատճառով»,-ասաց նա: Արտաքին գործերի նախարարը նկատեց, որ ապարդյուն փորձեր են կատարվում հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի ուժի մեջ գտնվելը:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am