Սույն քրեական գործի փաստերը վկայում են, որ Անժելա Թովմասյանը և «Հայելի» ակումբը իրականացնում են օրինական մասնագիտական լրագրողական գործունեություն

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
ԱՐՏՈՆԱԳԻՐ N 30
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

30 հոկտեմբերի 2019

Բողոք

Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի՝
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի
քննիչ Գագիկ Հայրապետյանի միջնորդության քննարկումը հետաձգելու
(անգործության) դեմ՝
խուլիգանության և Անժելա Թովմասյանի նկատմամբ խտրական վերաբերմունք
դրսևորելու դեպքերի առթիվ քրեական հետապնդում իրականացնելու պահանջների
համատեքստում

Թիվ 15959619 քրեական գործով տուժող ճանաչված Անժելա Թովմասյանը ՀՀ ՔԿ
ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Գագիկ Հայրապետյանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 10-ին իրականացված
հարցաքննության ընթացքում միջնորդություններ է ներկայացրել
խուլիգանության, ինչպես նաև իր նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու
դեպքերի առթիվ քրեական հետապնդում իրականացնելու և իր կողմից ղեկավարվող
«Հայելի» ակումբին տուժող ճանաչելու վերաբերյալ:

Միջնորդությունները ներկայացնելու համար հիմք է հանդիսացել տեսանյութը,
որը հիմնավորում է Անժելա Թովմասյանի և «Հայելի» ակումբի նկատմամբ
դրսևորվող խտրական վերաբերմունքը և խուլիգանության դեպքերը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը արգելում է քաղաքացիների
իրավահավասարությունը խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից,
սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական
ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի
օրինական շահերին:

Սույն քրեական գործի փաստերը վկայում են, որ Անժելա Թովմասյանը և
«Հայելի» ակումբը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են
օրինական մասնագիտական լրագրողական գործունեություն՝ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Վերջիններս տարածում են
այնպիսի կարծիքներ, որոնք տարբերվում են գործող իշխանության կարծիքից և
կրում են սուր քննադատական բնույթ իշխանության կողմից վարած
քաղաքականության տարբեր ոլորտների նկատմամբ: «Հայելի» ակումբի վրա
հարձակում գործած անձինք գործող իշխանության աջակիցներն են և վերջիներիս
հետ մտերիմ հարաբերություններ ունեն: Ի լրումն այս ամենի՝ Անժելա
Թովմասյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանի
քույրն է, ում նկատմամբ գործող իշխանությունը նույնպես ուղղորդված կերպով
իրականացնում է քրեական և քաղաքական հետապնդում:

Այսպիսով, վերոգրյալ փաստում է, որ նկարագրված իրադարձությունների
արդյունքում, թե՛ Անժելա Թովմասյանի, թե՛ Անժելա Թովմասյանի կողմից
ղեկավարվող «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի է ունեցել խտրական
վերաբերմունք՝ պայմանավորված վերջիններիս տարածած տեղեկատվության
բնույթով, ինչպես նաև վերջիններիս կողմից գործող իշխանության
քաղաքականության քննադատությամբ հանդես եկողների խոսքի և մտքերի
տարածմամբ։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ «խուլիգանությունը՝
դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն
արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից
վերաբերմունքով»:

Հասարակական կարգ հասկացությունն իր մեջ ներառում է մարդկանց ամենօրյա
կենսագործունեությունը` աշխատանքի, կենցաղի, ուսման, հանգստի, զվարճանքի
և այլ ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական
հարաբերությունների ամբողջությունը: Հասարակական կարգը, որպես
քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, ներառում է հասարակական անդորրը,
հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից
հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը:
Հասարակական կարգն իրավաբանական և ֆիզիկական անձանց բարոյական
անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների
ամբողջությունն է:

Տվյալ գործի փաստական հանգամանքները վկայում են, որ սույն թվականի
հոկտեմբերի 5-ին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ, հասարակական
կարգը կոպիտ կերպով խախտելով, խտրական բնույթի հայտարարություններ
հնչեցնելով՝ հարձակում է տեղի ունեցել Անժելա Թովմասյանի կողմից
ղեկավարվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Մասնավորապես՝ այն
արտահայտվել է տեղեկատվություն տարածող «Հայելի» ակումբի գրասենյակին
պատկանող գույքը վնասելու միջոցով: Նշված անձանց կողմից դիտավորությամբ,
հասարակական կարգի կոպիտ խախտման հիմքում ընկած է նրանց անձնական
անբարյացկամ վերաբերմունքը «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի
անձի նկատմամբ:

Խմբի անդամների գործողությունները պարունակում են հասարակական կարգի
կոպիտ խախտման, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից
վերաբերմունքի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են հասարակության և
բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին` խոսքի
ազատության և խտրականության արգելքի հիմնարար իրավունքներին և
սկզբունքներին նետված բացահայտ մարտահրավերները: Խմբի կողմից՝ որպես
պատժիչ առաքելություն կատարողների հնչեցրած ուղերձը, նրանց
սանձարձակությունը, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը և հանդգնությունը,
մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը,
ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝
վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի
ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը
վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա
Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել
Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես
նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով`
քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258-րդ հոդվածի 3-րդ մասի
առաջին կետով`խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ
կազմակերպված խմբի կողմից։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

1. Ցուցում տալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի իրավասու քննիչին դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի
164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով (լրագրողի
մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցված քրեական
գործը լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով
նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը
խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի
առաջին կետով սահմանված հանցակազմով, որը նախատեսում է խուլիգանությունը,
որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

2. Ցուցում տալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի իրավասու քննիչին սույն քրեական գործով որպես
մեղադրյալներ ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ
Մարգարյանի և Հայկ Ստեփանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալները
լրացնել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված
հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը և ՀՀ
քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված
հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց
կամ կազմակերպված խմբի կողմից։

3. Ցուցում տալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի իրավասու քննիչին տուժող ճանաչել իրավաբանական անձ
«Հայելի» ակումբը:

 

Կից ներկայացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի գրության պատճենը։

 

Թիվ 15959619 քրեական գործով
տուժող Անժելա Թովմասյանի
ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյան

դիտվել է 942 անգամ
Լրահոս
46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am