Սասուն խաչատրյանը ծանր ընտրության առջեւ.երկու ճանապարհ ունի

«ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում եւ ենթարկվում է միայն օրենքին» պատ ճաքեցնող հայտարարություն է անում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ու փորձ անում հիմնավորել, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում չի իրականացվում, ՀՔԾ-ն էլ քաղաքական մարմի չէ: Իյա իրո՞ք, կասեր դասականը ու Սասուն Խաչատրյանի դեմ կշարեր իր բոլոր հակաիրավաբանական հայտարարություններն ու քաղաքական գործերը: Բայց քանի որ <<պացիենտն անհույս է>> եւ Սասուն Խաչատրյանն էլ անուղղելի ծառայամիտ, հետեւություններ անելու զրո պատրաստակամությամբ, ուստի կխնդրենք, որ այսուհետ այնպիսի սուտ ասի, որ հետո կարողանա դրա տակից <<կրուտիտ>> լինի: Բա, օրինակ անհարմար չէ, սույն պարոնը, ով ասում է, թե իրենք ամենաանաչառ, ամենաապաքաղաքական կառույցն են, չի կարողանում հիմնավորել, թե ինչու ԱԺ աշխատակազմի ղեկավար Արսեն Բաբայանի նկատմամբ կալանք կիրառվեց, Բաբայանն, ի վերջո, ոչ սերիական մարդասպան էր, ոչ վտանգավոր հանցագործ: Սասուն Խաչատրյանն ասաց`քննիչն է այդպես ճիշտ համարել: Նրա տեսակցությունների սահմանափակումը ՀՔԾ պետը նույնպես բացատրեց քննիչի որոշմամբ `նախաքննության շահերից ելնելով: Այդ նույն նկատառումներից ելնելով էլ, ըստ Սասուն Խաչատրյանի, Արսեն Բաբայանի հեռախոսազանգերն են սահմանափակվել. Բաբայանին զրկել ընտանիքի անդամներին տեսակցելու, անգամ հեռախոսային խոսակցության հնարավորությունից «Տվյալ դեպքում, գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանավորման պայմաններում: Հենց այս նկատառումներից էլ ելնելով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա: Այս դեպքը յուրահատուկ է հենց իրավական տեսանկյունից»:
Իյա իրո՞ք: Այ, որ Խաչատրյանը, ով իրավաբանի դիպլոմ ունի, մի քիչ էլ իրավաբանությունից գլուխ հաներ, կամ քաղաքական պատվեր չկատարեր, փառահեղ հեքիաթներ չէր պատմի ու կխոստովաներ, որ Արսեն Բաբայանին ձերբակալել են հայտնի պատճառներով ու ավելի՝ նրան պատանդ են պահում՝ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք կորզելու համար: Իսկ Խաչատրյանը եկել, մեզ լոլոներ է պատմում, թե մենք քաղաքական չենք, ֆլան-ֆստան չենք: Ինքը մոռացել է, մենք՝ չէ, ինչպես ամիսներ առաջ Քոչարյանի գործով Հանրայինի եթերից հրահանգեց, թե ինչ ՊԵՏՔ է անի դատավորը: Ինքը մոռացել է, իսկ մենք դեռ ՄԻԵԴ-ից նոր ապտակների ենք սպասում իր ու իրավական մյուս կառույցների ապաշնորհ աշխատանքի դիմաց: Ինչպես ստացանք գործարար Սամվել Մայրապետյանի գործով : Ի դեպ, անդրադառնալով հարցին, թե ինչու Արսեն Բաբայանի նկատմամբ համաներում չի տարածվել՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե այն մեղադրանքը, որը նրան ներկայացված է, ենթակա է համաներման, Սասուն Խաչատրյանն ասում է, թե Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել․ «Համաներման կիրառման համար պետք են մի շարք նախապայմաններ: Դրանցից ամենակարևորը անձի համաձայնությունն է: Տվյալ դեպքում Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել»:Ներողություն, իսկ Բաբայանը կալանավորվելու ցանկություն հայտնե՞լ է: Բաբայանի պաշտպանների պնդմամբ նա ընդհանրապես չպետք է ձերբակալվեր, ուստի համաձայնության կարիք էլ չկա . «Երբ առկա է համաներում և համաներման ուժով քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ապա, անկախ ամեն ինչից, անձի ազատության հետ կապված որևէ խափանման միջոց կամ որևէ արգելանքի միջոց կիրառել չեն կարող վարույթ իրականացնող մարմինները: Այդ պայմաններում Արսեն Բաբայանը չպետք է ձերբակալվեր, նրա ձերբակալումը եղել է ապօրինի, բայց դա իրականացվել է: Համաձայնությունը պետք է, երբ որ խոսքը գնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Բայց երբ որ խոսքը գնում է անձին ազատությունից զրկելու մասին, նրա նկատմամբ անազատության հետ կապված հարկադրանքի միջոց կիրառելու մասին, այստեղ ոչ մի համաձայնություն պետք էլ չի», ասում է Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Այնպես որ պարոն Խաչատրյան ծանր ընտրության առջեւ եք՝ կամ ձեզ ազատեք քաղաքական պատվեր կատարողի ապաշնորհ կարգավիճակից, որպեսզի վատ դրության մեջ չընկնեք, կամ էլ, եթե պնդում եք, որ ամենաանաչառ ՀՔԾ-ն եք, ու պատվեր չեք կատարում, ուրեմն իրավաբանություն սովորեք:

Անի Սահակյան

դիտվել է 3417 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am