ՀՀ քաղաքացիներին ռուս ոստիկանները ռեկետի են ենթարկում. Լ. Սարգասյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Ազգային ժողովում բարձրաձայնեց ՌԴ մեկնող մեր քաղաքացիներին առնչվող մի խնդրի մասին. «Հայկական, ինչպես նաև ՌԴ-ից գնված և Հայաստան տեղափոխվող տրանզիտային համարանիշներով մեքենաներով երթևեկող քաղաքացիները ՌԴ տարածքում ռեկետի են ենթարկվում Ռուսաստանի ոստիկանության կողմից։ Քաղաքացիների ռեկետի չափը տատանվում է 400-1000 ԱՄՆ դոլարի միջակայքում՝ կախված մեքենայի շքեղությունից։ Եթե ինքնաթիռով 4 հոգանոց ընտանիքը մեկնելու համար պետք է ծախսի 800 դոլար, ապա մեքենայով ծախսում է շուրջ 300 դոլար։ Սակայն հայտնվելով անելանելի իրավիճակում՝ մեր համաքաղաքացիները ստիպված են լինում վերջին կոպեկը տալ և հասնել Հայաստան։ Արդյո՞ք տեղյակ է կառավարությունն ապօրինության այս ճչացող փաստի մասին և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել»։ Հարցին պատասխանեց Տրանսպորտի և կապի նախարարը. «Լարսում, օրինակ, շատ երկար ժամանակ մեր մեքենաները ունեցել են խնդիրներ և դա ոչ Վրաստանի կողմից։ Այդ խնդիրներով հանձնաժողով կազմվեց և մեկնեցինք Լարս։ Ռուսաստանի կողմից նաև հանձնարարություն էր իջեցվել, որպեսզի իրենց համապատասխան գերատեսչության ղեկավարները լինեին Լարսում։ Հիմա մեր մեքենաների համար Լարսում առանձին, 4-րդ գիծ է տրամադրվել, որոնց համար կանաչ լույս է միայն և այս կողմից դեպի Ռուսաստան, և այնտեղից այստեղ»,-նշեց Գագիկ Բեգլարյանը։ Նա խնդրեց պատգամավորին կոնկրետ նամակով և փաստերով ներկայանալ, որպեսզի հնարավորության դեպքում լուծում տան։ «Հարցը շատ կոնկրետ էր։  Փաստորեն, դուք տեղյակ չեք նման ապօրինություններին։ Մոսկվայում ունենք նստած մարդ՝ նախկին վարչապետը, կարելի է դիմել նրա միջամտությանը»,-հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանը։  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am