Բացահայտվել է այն, ինչն իշխանությունը գաղտնի՞ է պահում

Մինչ բանակի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնայաների ազատման հրամանագիր է ստորագրում՝ կարեւորելով նախորդ օրվա Բլումբերգի հրապարակած իր հակասական հարցազրույցի այն ուղերձը, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի, պատրաստ է դուրս գալ բանակցային գործընթացից, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում ագրեսորի իր պահվածքից, ու այս համատեքստում Սերժ Սարգսյանը անհապաղ անցնում է համակարգի ուժեղացման գործին, Ազգային ժողովի հռչակավոր փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պատրաստակամություն է հայտնում հողեր հանձնել հակառակորդին: Իշխանության ամենաթողության արդյունքում բազում տնտեսական ու դիվանագիտական սկանդալների բովով անցած տիկինը փորձել է խելացի ու ոչ ագրեսոր երեւալ, բայց ստացվել է ինչպես միշտ, նա խառնել է ամեն բան: Անդրադառնալով կազանյան հայտնի փաստաղթին ու Արցախի հինգ շրջանների վերադարձի թեմային՝ Նաղդալյանը նախ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներում ամրագրված դրույթներն այնպես չի, որ երջանկացրել են Հայաստանի իշխանություներին, ապա հայտարարել, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է փոխզիջման գնալ: «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերնի զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»,- խելոք է փորձել երեւալ Հերմինե Նաղդալյանը՝ չհասկանալով, որ ոտնահարում է Արցախի Սահմանադրությունը, որով ազատագրված տարածքները հանդիսանում են ամրագրված Արցախի հանրապետության տարածք: Այդ տարածքների հանդեպ իրավունքի մասին արդեն երկու տասնամյակ հայտարարում է Ադրբեջանը: Գրեթե նույնն է անում Հերմինե Նաղդալյանը: Ճշտող հարցին, թե Հայաստանն այսօր է՞լ դեմ չէ կազանյան փաստաթղթի կյանքի կոչվելուն, նա պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այդ մասին պետք է խոսեն մեր արտգործնախարարը եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները, բայց այն քննարկումները, որոնք եղել են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ներկայությամբ եւ այլն, կարծում եմ՝ ուղղակիորեն խոսում են այդ մասին»: Մինչդեռ, ինչպես հայտնի է՝ Կառավարության վերջին նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ էլ սեղանին դրված չէ՝ ոչ կազանյան, որ մադրիդյան: Լավրովի այցից հետո էլ որեւէ հստակություն չեղավ, պաշտոնապես հայտարարվեց միայն, որ հրադադարի նոր պայմանագիր չի կնքվելու: Այլ հայտարարություն, առավել եւս որեւէ փաստաթղթի մասին, պաշտոնապես չի հայտարարվել: Իսկ եթե Հերմինե Նաղդալյանը նկատի ունի Սերժ Սարգսյանի՝ Բլումբերգին արած խոստովանությունը, թե 2011 թվականին Կազանում ինքը պատրաստ էր 5 շրջանների վերադարձի եւ խաղաղապահների տեղակայմանը, ապա պետք է հասկանար, որ այդ հայտարարությունը հնարավոր է դիվանագիտական որոշակի խնդիր լուծելու նպատակով է, օրինակ, որ Սերժ Սսարգսյանը փորձել է այդկերպ արդարացնել ներկայիս ոչ զիջողական մոտեցումը եւ բանակը ուժեղ պատրաստվածության բերելը, առավել եւս դրանից հետո ոչ ԱԳ մամլո ծառայությունը եւ ոչ էլ նախագահի մամլո խոսնակը չեն մանրամասնել, թե արդյոք Սերժ Սարգսյանը ներկայում էլ այդ մոտեցումն ունի: Մի բան պարզ է, որ Նաղդալյանը հերթական անգամ փչացրել է այն ամենը:Կամ էլ, Նադալյանը բացահայտել է այն, ինչի մասին լռում ու թաքցնում են ԱԳՆ-ն ու նախագահը: Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am