Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձեւով, անարժան մարդկանց ձեռքերով. եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, բայց այն, ինչ կատարվում է՝ խայտառակություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից վարչապետին ուղղված դիմումին, որով նա պահանջում է Մանուկյանի հրաժարականը՝ հիմնավորելով, թե վերջինս ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա և պարբերաբար հանդիպել է նրան, Մանուկյանն ասաց․ «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թվի շարժման ժամանակ, որովհետև ես «Ղարաբաղ կոմիտեն» էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում, մենք այդ ժամանակ հանդիպել ենք։ Դրանից երկար ժամանակ հետո ուզել է մտնել ԱԺՄ կուսակցություն, սակայն ինչ-ինչ պատճառներով չենք ցանկացել ընդունել նրան։ Դրանից հետո մենք ոչ մի առնչություն չենք ունեցել։ Ով էր այն օրն ասաց, թե մեր տանն է եղել․ նա մեր տանը երբեք չի եղել։ Այդ ամենը հորինված է և իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ: Ես հիմա «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը չեմ քննարկելու. Քննարկել այդ դեպքերը դա հենց այն խաղն է, որի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել: «Հոկտեմբերի 27»-ի գործը հիմա օգտագործվում է ճիշտ այնպես, ինչպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ, երբ դրա հետեւանքով սկսում են վերացնել եւ ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին:
Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա կարող էր մտնել բանտ, խոսել, հետո դուրս գալ եւ նման հայտարարություններ անել»,-հայտարարեց Հանրային խորհրդի նախագահը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը