Գառնիկ Մարգարյանը ցուցմունք է տվել. ինչ է պատմել նա հանցավոր խմբի մասին (մանրամասներ)

Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը  armtimes.com-ի  հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ իրեն զանգահարել եւ հանդիպում է խնդրել Արթուր Վարդանյանը: Նրանք մի քանի անգամ հանդիպել են ու բոլոր հանդիպումների ժամանակ ընդամենը խոսել են արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի շուրջ, իսկ ներքաղաքական, առավելեւս՝ ինչ-որ հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես որեւէ զրույց չեն ունեցել: «Գառնիկ Մարգարյանը նաեւ ժխտել է, որ ինքը որեւէ զենք, զինատեսակ է տրամադրել այդ անձնավորությանը եւ ընդհանրապես որեւէ մեկին: Ինքը հայտնեց, որ հարուստ կենսագրություն ունի, միշտ նվիրված է եղել պետականությանը, եղել է պաշտոնատար անձ, ժամանակին եղել է թե КГБ-ի, թե МВД-ի սպա, վարել է բարձր պաշտոններ, շատ լավ է գիտակցում, հասկանում է, առավելեւս մեր օրերում, երբ մենք անկախ պետություն ենք ու անկախ նրանից, թե իշխանությանը ովքեր են, ինքը միշտ կողմնակից է եղել օրենքին եւ Սահմանադրությանը, ժողովրդավարության պայմաններում իրավունքի գերակայությանը եւ բացառված է ու հնարավոր էլ չէ, չի հասկանում՝ ինչպես մարդու մտքով կարող է անցնել, որ ինքը, հնարավոր է, որեւէ մեկին զենք տրամադրեր՝ անկախ պատճառից»,- մեզ հետ զրույցում ասաց Արսենյանը: Մեր հարցին՝ մասնավորապես արտաքին քաղաքական կոնկրետ ի՞նչ հարցերի մասին են եղել Գառնիկ Մարգարյանի եւ Արթուր Վարդանյանի զրույցները, Արսենյանը պատասխանեց. «Մասնավորապես Թուրքիայի զարգացումների, Սիրիայի, Թուրքիայի նկրտումների, Նախիջեւանի ու Արցախի հարցերի շուրջ»: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է, թե իր համար ընդհանրապես անհասկանալի է մնում՝ ինչ է իրենից ներկայացնում վնասազերծված զինված խումբը: «Կա պաշտոնական տեղեկատվություն, որ ապրիլից վերահսկում են այդ խմբին: Իմ մեջ տպավորություն է, որ այդ խումբը վերահսկվել եւ ուղղորդվել է ԱԱԾ-ի կողմից եւ թիրախավորված ինչ-որ մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել այդ խմբի լիդերները: Հանդիպում ունեցողները, հավանաբար, այսօր պոտենցիալ հանցակից են համարվում»,- ասել է Մակեյանը: Փաստելով, որ Մարգարյանին ճանաչում է շուրջ 20 տարի եւ այդ ընթացքում քաղաքական տարբեր ֆորմատներում համագործակցել է նրա հետ, Մակեյանը վստահեցրել է, որ հնարավոր չի, որ Գառնիկ Մարգարյանը մեր պետականության, ժողովրդի դեմ որեւէ բացասական բան աներ: Նույնը, ըստ Մակեյանի, վերաբերում է Գառնիկ Մարգարյանի հետ երեկ ձերբակալված «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին: Հետաքրքիր է, որ իր ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ Վլադիմիր Առաքելյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսում էր վնասազերծված խմբի մասին եւ այդ գործով ձերբակալված անդամների մասին: «Թող իշխանությունը լավ իմանա, առաջինը՝ հանցավոր խումբը ինքն է, որովհետեւ եթե ինքը հանցավոր խումբ չլիներ, էսօր հանցախումբ չէր լինի Հայաստանում»,- ասում էր Առաքելյանը: Հիշեցնենք, երեկ հերթական աղմկոտ ձերբակալությունները տեղի ունեցան, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության կողմից Երեւանում մեծ շուքով վնասազերծված կազմակերպված հանցավոր խմբի հետ: Ձերբակալվեցին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Ըստ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության, նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ձերբակալվածների բնակարանում եւ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ (ըստ հարազատների, Մարգարյանի տնից առգրավվել է երկու որսորդական զենք, որոնք օրինական են եղել)։ Այսպիսով, սույն գործով անազատության մեջ գտնվողների պաշտոնապես հրապարակված թիվը հասավ 24-ի: Իրականում, ինչպես տեղեկացրել ենք, խոսվում է մի քանի տասնյակ կալանավորվածների մասին: Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին նույն մեղադրանքով ձերբակալվեց ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, դրանից առաջ մեկը մյուսի հետեւից կալանավորվել էին ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանը եւ Էդուարդ Ներսիսյանը (Ապարը): Նրանք երկուսն էլ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ են: Նույն դաշինքից է նաեւ երեկ ձերբակալված Վլադիմիր Առաքելյանը, որը նաեւ «Մեծն Տիգրան» գնդի հրամանատարն է: Իսկ նոյեմբերի 27-ին նշված գործի շրջանակներում կալանավորվեց միանգամից 21 հոգի: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ԱԱԾ-ի տվյալներով՝ նշված խումբը ծրագրել է սպանություններ կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում: Նա նաեւ հայտնել էր, որ խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել, եւ ԱԱԾ-ն փորձում է բացահայտել ֆինանսավորման աղբյուրը: Իսկ մամուլում հրապարակումներ եղան, որ խմբի գործողություններն ուղղված են եղել պետական կառույցներին՝ նախագահական նստավայր, Ազգային ժողով, կառավարություն, Սահմանադրական դատարան: Գրվեց նույնիսկ, թե ծրագրված է եղել դեկտեմբերի 1-ին պայթեցնել Սերժ Սարգսյանին Ֆրանսիա տեղափոխող նախագահական ինքնաթիռը: Իրավապահները որեւէ կերպ չեն արձագանքել այս հրապարակումներին, ոչ հաստատել են, ոչ էլ, առավել եւս` հերքել: Կալանավորվածներից շատերի փաստաբանների կամ հարազատների միջոցով, սակայն, տեղեկություն է ստացվել, որ նրանք չեն ընդունում իրենց պաշտոնապես առաջադրված մեղադրանքները: Երեկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը, ի դեպ, 72 տարեկան է, եւ ըստ կնոջ` Դոնարա Մարգարյանի, վատառողջ, որդուն հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նախկինում նման հայտարարություն է արել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am