Փաշինյանը խուսափեց ՌԴ-ի հետ քննարկվող ծանր հարցերին պատասխանելուց

Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ»-ին հարցազրույց է տվել ճիշտ նույն օրը, երբ ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն այցելում էր Հայաստան: Նա հարցազրույցում չի նշել գազի այն գինը, որի շուրջ այսօր ընթանում են հայ-ռուսական բանակցությունները, այլ շեշտել է, որ այս հարցով բանակցություններն ունեն դաշնակցային բնույթ, քանի որ բանակցում են դաշնակիցներ, Եվրասիական տնտեսության միության անդամ երկու երկրներ։ «Եկեք, ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին, կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը», - ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարցը կլուծվի։

Փաշինյանը հարցազրույցում նա հստակ պատասխան չի տվել նաև հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եթե Ադրբեջանը հայտարարի, որ ցանկանում է լինել դիտորդ ԵԱՏՄ-ում։ Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ, առաջին դիտորդ երկիրը Մոլդովան է, իսկ եթե Ադրբեջանն ասի, որ ես կցանկանար դիտորդ դառնալ, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը, Փաշինյանն այսպես է արձագանքել. - «Թող ասի, հետո կտեսնենք»։ Հարցին, թե «այսինքն՝ հենց շեմից ոչ չե՞ք ասելու», ՀՀ վարչապետը պատասխանել է. «Երբ կասի, այն ժամանակ էլ կքննարկենք։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գաղտնիք չեն, այնպես որ այս պահի դրությամբ ես ընդհանրապես չեմ ուզում դա քննարկել»։

Ադրբեջանին Ռուսաստանի և Բելառուսի կողմից զենք վաճառելու հարցի մասին Փաշինյանն ասել է՝ սա ՀԱՊԿ-ի խնդիրն է։

Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների մասին հարցի մասին խոսելով՝ նա նկատել է, թե հայկական և ռուսական կողմերն այսօր աշխատում են հուշագրի շուրջ։ Փաշինյանը հավելել է, որ այդ լաբորատորիաները սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար, քանի որ չունեն ռազմական նշանակություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամերիկյան ֆինանսական օգնության շնորհիվ ստեղծված այդ լաբորատորիաներն ուղղված են Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։ Լրագրողը փորձել է ճշտել, թե արդյոք ստորագրվելիք հուշագրի տեքստում նշված կլինի, որ ռուս լրագրողների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն։ Փաշինյանի արձագանքը. «Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա, այդ փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։

«Ազատության» հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս լաբորատորիաների մասին ասել էր. «Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ»։ Նա նշել էր, որ կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ: Այդ լաբորատորիաները գտնվում են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում։
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլի քաղաքում, հայերի անվտանգությունն ապահովելու և ապագայում ևս նրանց անվտանգությունը պահպանելու մասին պայմանավորվածության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավկովկասյան երկաթուղուն։ Փաշինյանը չի կարծում, որ ռուսական ընկերությունը վաղաժամկետ կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ դրա համար հիմքեր չի տեսնում, ինչի մասին գրել էր ռուսական մամուլը։ Հայաստանի վարչապետի ներկայացմամբ՝ առաջացած տարաձայնությունները տեխնիկական բնույթ ունեն, և դրանք մամուլն է քաղաքականացրել։ Սեպտեմբերի 20-ին RTVI-ն հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է լուծարել Հայաստանի իշխանությունների հետ կնքված պայմանագիրը, քանի որ վերջիններս արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին:

ORSIS ռուսական ընկերության կողմից Հայաստանին ռազմական արտադրանք առաքելու հայտի մերժումը Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել, նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 գործընկերն է, և այդ ծավալներում մեկ ընկերության ու մեկ գործարքի հետ կապված իրավիճակը արժանի չէ վարչապետի մեկնաբանությանը։

ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին էլ նա ասել է, որ այդ կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը բխում է Հայաստանի շահերից, և այդ արդյունավետությունը բարձրացնելու համար հայկական կողմն ամեն ինչ անում է։

«Կոմերսանտ»-ի լրագրողը հիշատակել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական BBC-ի Hard talk հաղորդաշարի շրջանակներում՝ նշելով, որ խոսակցությունն այն մասին էր, թե որ ճանապարհն է ընտրում Հայաստանը՝ Եվրոպա՞ն՝ իր արժեքներով և սկզբունքներով, թե՞ Պուտինի ԵԱՏՄ-ն։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը նման ընտրության առաջ կանգնած չէ, քանի որ ԵԱՏՄ անդամ է, ունի համաձայնագիր Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի համագործակցությանը Եվրամիության հետ, և ԵՄ-ն էլ դեմ չէ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
Ի դեպ, հարցազրույցից հայտնի է դարձել, որ եկող տարվա առաջին կեսին Փաշինյանը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, իսկ Պուտինը՝ երկրորդ կեսին կժամանի Հայաստան։

Փաշինյանն ակնհայտորեն խուսափում է պատասխանել հայ-ռուսական բանակցությունների ամենակարևոր և ծանր թեմաներին հստակ պարզաբանումներ տալ: Գազի գին, ԵԱՏՄ-ին՝ Ադրբեջանի անդամակցություն, Հարավկովկասյան երկաթուղիներ, ՀԱՊԿ-ական պետությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառք:
Սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում կանխատեսելիության առումով, նա ոչ մի երաշխիք չունի, թե ինչ որոշումներ կկայացվեն:

Թամար Բագրատունի

դիտվել է 1539 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am