Ո՞վ է պատասխանատու Բաքվի հռչակագրի հակահայկական ձևակերպումների համար

Ալիևը 60 երկրների ղեկավարների ու 158 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լարեց ընդդեմ Հայաստանի:
Բաքվում օրերս տեղի ունեցած Չմիավորման երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի մասնակիցները չորս փաստաթղթեր են ընդունել: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան գործակալությունները՝ գագաթնաժողովի մասնակիցները ընդունել են հետևյալ փաստաթղթերը՝ Բաքվի քաղաքական հռչակագիր, Շնորհակալություն և համերաշխություն Ադրբեջանին և ադրբեջանցի ժողովրդին, ինչպես նաև հռչակագիր Պաղեստինի վերաբերյալ:

Բաքվի հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները՝ 120 երկրի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Չմիավորման երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է կառույցին անդամակող երկրների շարժման ջանքերին: Նշենք նաև, որ գագաթնաժողովին մասնակցել են 158 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: Շուրջ 60 երկիր ներկայացված է եղել պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակովը: Հայաստանը, որը կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել գագաթնաժողովին:

Ահա, Պուտինը ողջունել է Չմիավորման երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներին: Ողջույնի տեքստը հրապարակել է Կրեմլի կայքը: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Չմիացված երկրների շարժման ջանքերը՝ ուղղված աշխարհակարգի բազմաբևեռ համակարգի ստեղծմանը, հավասար միջազգային երկխոսության զարգացմանը և համագործակցությանը: Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ գագաթնաժողովն անցկացվում է միջազգային ծանր պայմաններում, երբ աշխարհի մի շարք շրջաններում նկատվում է զինված հակամարտությունների էսկալացիա, ինչն էլ բարդացնում է մի շարք խնդիրների լուծումը, այդ թվում՝ պայքարն աղքատության և սովի դեմ: Պուտինը համոզմունք է հայտնել, որ ապագայում Չմիավորման երկրների շարժման և Ռուսաստանի միջև համագործակցությունը կնպաստի անվտանգության ամրապնդմանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մակարդակում, ներկայացնում է aravot.am-ը:

Ինչպես և սպասվում էր՝ Չմիավորման շարժման 18-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում ոչ հայանպաստ ձևակերպումներ են ընդունվել:
Իհարկե, Ադրբեջանի պնդումների արդյունքում Չմիավորման շարժման նախորդ նստաշրջանների եզրափակիչ փաստաթղթերում միշտ էլ անդրադարձ է կատարվել Արցախի հարցի կարգավորման գործընթացին, որում հիշեցվում է ԼՂ հակամարտության կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերը:
Ինչպես տեղեկացնում է iravunk.am-ը՝ այս ձևակերպումներից բացի Բաքվում գումարված Չմիավորման շարժման 18-րդ գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում, սակայն նորություններ էլ կան. «Եզրափակիչ փաստաթղթի 663-րդ կետում նշվել է. «Այդ կապակցությամբ, պետությունների և կառավարությունների ղեկավարները նաև ընդգծել են ուժի կիրառմամբ տարածքներ ձեռք բերելու անթույլատրելիությունը, վերահաստատել են, որ ոչ մի պետություն օրինապես չի ճանաչում այն իրավիճակը, որը բխում է Ադրբեջանի Հանրապետության տարածքների բռնազավթումից և չի աջակցում կամ օժանդակություն չի ցուցաբերում այդ իրավիճակի պահպանմանը, ներառյալ այդ տարածքներում տնտեսական գործունեության միջոցով»:

Բացի այդ փաստաթղթի 989-րդ կետում տեղ է գտել հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հակահայկական մտքերը: Ըստ կայքի՝ փաստաթղթի հիշյալ կետում ասվում է. «Պետությունների և կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են Գլխավոր ասամբլեայի ընդունած A / Res / 73/157 բանաձևին և դատապարտել են նացիստական շարժման, նեո-նացիզմի նախկին անդամների ցանկացած ձևով փառաբանումը, ներառյալ հուշարձանների ու հուշահամալիրների կառուցումը և նրանց մեծարմանն ուղղված միջոցառումները, նույնպես այն անձանց մեծարումը կամ մեծարմանն ուղղված ջանքերը, ովքեր պայքարել են հակահիտլերյան կոալիցիայի դեմ և համագործակցել են նացիստական շարժման մասնակիցների հետ»:

Այսինքն, Ադրբեջանին հաջողվել է ոչ միայն Արցախի վերաբերյալ ոչ-հայանպաստ երկու թեմաներ մտցնել Չմիավորման շարժման եզրափակիչ հաղորդագրության մեջ, այլև Հայաստանին շարունակել ֆաշիզմի հետ կապել:

Այն, որ Պուտինը ողջունել է այս միավորմանը՝ ևս մեկ առիթ է, որ Ալիևը շարունակի ոգեշնչված իր վերջին ամիսների քաղաքականությամբ՝ շարունակել Հայաստանի ուղղությամբ կոշտ ու կեղծ քննադատությունները:

Երեկ պաշտոնական Երևանը քննադատել Չմիավորման շարժման Բաքվի գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթուղթը: «Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ Գագաթաժողովի Ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ», - ասված է հայտարարությունում: «Ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ Չմիավորման Շարժման մեջ՝ Հայաստանը չէր կարող որևէ կերպ ներգրավվել կամ հավանություն հայտնել գործընթացին, ինչը բացահայտորեն ցուցադրում է հյուրընկալող պետության՝ հարթակը չարաշահելու մանիպուլյատիվ մտադրությունը։ Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ Ամփոփիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձանագրում է. «Ադրբեջանում և Արցախում հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններ իրականացրած Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն վարել են անհանդուրժողականության և ատելության քաղաքականություն, այդ թվում՝ հայերին սպանության համար դատապարտված ոճրագործների հրապարակային հերոսացման միջոցով, որոնք շարունակաբար ռազմական ագրեսիայի փորձեր են ձեռնարկել Արցախի դեմ, ուղղակի և անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող ռիսկերի ստեղծման համար: Նրանք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց մոտ հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող խաղաղ գործընթացին՝ ներկայիս բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի դնելով «համաժողովային առուծախի» իրենց փորձը», - ասված է հայտարարությունում: - «Հայաստանը վճռականորեն աջակցում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը»:

Ապա` պաշտոնական Երևանը կոչ է արել Չմիավորման շարժման անդամ պետություններին «ցուցադրել պատասխանատվություն և հարգանք բանակցությունների նկատմամբ և գործել խաղաղ գործընթացի ոգուն, տրամաբանությանը և ուղուն համահունչ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա»:

Իսկ ինչո՞ւ պաշտոնական Երևանը ուշացումով արձագանքում: Այս միավորման պետությունների հետ ինչո՞ւ աշխատանքներ չեն տարվել, որպեսզի նման ձևակերպումներ տեղ չգտնեին Բաքվի հռչակագրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1682 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am